RSS

Դիջիպատում 2013-2014

12 Янв

Ինձ համար 2013-2014 ուսումնական տարին շատ էր տարբերվում մյուս տարիներից: Տարվա սկզբում ես Հիմնական դպրոցում էի, իսկ երկրորդ  կիսամյակում` Միջին դպրոցում: Ստացվեց այնպես, որ ես 8 տարի Հիմնական դպրոցում սովորելուց հետո պետք է տեղափոխվեի Միջին դպրոց:Սկզբում այդ նորությունը ինձ բոլորովին դուր չեկավ,քանի որ շատ էի սիրում իմ Հիմնական դպրոցը,քանի որ այնտեղ էի դեռ նախակրթարանից:Սակայն հիմա  բոլորովին չեմ ամփսոսում ,որ եկել եմ Միջին:Այստեղ ամեն ինչ ուրիշ է,ամեն ինչ շատ արագ է,միշտ պետք է շտապես,միշտ պետք է աշխատես,եթե մի պահ դանդաղես կամ  ծուլանաս ,ապա շատ ետ կմնաս մնացածից:Այս ուսումնական տարին տարբերվում էր նաև նրանով,որ ուսուցումը նախագծային էր:Ես մասնակցել եմ <<Վիկտոր Համբարձումյան>>,<<Սասնա ծռեր>>,<<Մխիթար Սեբաստացի >> նախագծերին,ինչպես նաև կենսաբանության և ռուսաց լեզվի նախագծերին,իսկ պատմության <<Անգեղակոթի ժողովը >>նախագիծը դեռ ընթացքի մեջ է: Մի խոսքով օրերը շատ հագեցած են անցնում: Կարծես երեկ  էր ,որ սկսվեց  ուսումնական տարին,բայց արդեն կիսամյակը ավարտվում է:Իսկ իմ  ամբողջ կիսամյակային աշխատանքներին կարող եք ծանոթանալ` կարդալով իմ կիսամյակային հաշվետվությունը:

 
Оставить комментарий

Опубликовал на 12 января, 2014 в Uncategorized

 

Оставьте комментарий