RSS

Архив за день: 15 января, 2014

Տրամաբանական խնդիրների պատասխաններ

Խնդիր 1

.Image

 

Խնդիր 2

Image

Խնդիր 3

12 + 34 + 5 = 5 + 43 + 2 + 1

Խնդիր 4

0+1+2+3+4+5-6-7+8-9=1

Խնդիր  5

1778=2

Խնդիր 6

syr (1)

Խնդիր 7

shesterenki (1)

 
1 комментарий

Опубликовал на 15 января, 2014 в Մաթեմատիկա և ծրագրավորում

 

Տրամաբանական խնդիրներ

Խնդիր 1

Դասավորեք 9 գնդակները այնպես, որ ստանաք 10 շարք` յուրաքանչյուրում 3 գնդակ:

Խնդիր 2

Առանց ձեռքը վերցնելու զուգահեռ դասավորված 9 շրջանակները ջնջեք միմյանց շարունակությունը կազմող 4 ուղիղներով:

3152370

 

 

 

 

 

Խնդիր 3

Օգտագործելով ընդամենը 5 հատ «+» գործողությունը, ստանալ հավասարություն`
1 2 3 4 5 = 5 4 3 2 1

 Խնդիր 4

Օգտագործելով «+» և «-» գործողությունները, ստանալ հետևյալ հավասարությունը`
0 1 2 3 4 5 6 7 8 9 = 1

 Խնդիր 5

2403=1
7215=0
8593=3
1414=0
3213=0
8158=4

Ինչի՞ է հավասար 1778-ը

Խնդիր 6

3 անգամից պանիրը բաժանիր 8 հավասար մասերի:

syr

 

 

 

 

 

 

Խնդիր 7

Որ ուղղությամբ կպտտվի  Բ օղակը, եթե Ա  օղակը պտտենք ժամացույցի սլաքի ուղղությամբ

shesterenki

 

 

 

 

 

 

 

 

 

Պատասխաններ

 
 

Սուխոմլինսկու նամակը որդուն

1.Իմ կարծիքով Սուխոմլինսկին իր նամակում շատ ճիշտ խորհուրդներ էր տալի որդուն: Նա իր սեփական փորձից գիտեր, որ յուրաքանչյուր երեխա երբ մի քիչ մածանում է, դառնում է մի քիչ մեծամիտ, կարծում է, որ արդեն ինքը մեծ է և այլևս չունի ծնողների խորհուրդների կարիքը: Սակայն դա շատ սխալ է, մենք միշտ պետք է լսենք մեր ծնողների խորհուրդները, քանի որ ծնողը երբեք իր երեխայի վատը չի ցանկանա:Եվ երբեք չի կարելի թերագնահատել ուրիշի աշխատանքը, պետք է հարգել դիմացինին և նրա կատարած աշխատանքը:

2.Իմ կարծիքով այդ գաղափարները երբեք չեն հնանում և հիմա ավելի քան արդիական են, քանի որ երիտասարդ սերունդը հիմա կարծես ավելի ինքնավստահ է քան առաջ:

4.Ինձ ավելի հուզեց այն հատվածը, երբ հայրը խորհուրդ էր տալիս որդուն պահել նամակը, և որ այդ նամակը մի օր նա նորից կկարդա, որը նրան միշտ կհիշեցնի իր ծնողներին:

 

Ժառանգում ըստ օրենքի

Օրենքով իրականացվող ժառանգումը,որը չի փոփոխվել ժառանգատուի կողմից կոչվում է ժառանգում ըստ  օրենքի:Եթե քաղաքացու մահից հետո չկա կտակ,ապա տեղի է ունենում ըստ օրենքի ժառանգում:Ամեն ժառանգում տեղի է ունենում ժառանգատուի մահվան փաստով:Ըստ օրենքի ժառանգումը առաջանում է ժառանգատուի մահվան,կտակի բացակայության,ժառանգատուի հետ ազգակցական,ամուսնական կապի և այլ փաստերի առկայության հիման վրա:

Ըստ օրենքի ժառանգման դեպքում ժառանգ են համարվում այն անձիք,ովքեր նշված են օրենքում:Նրանք կոչվում են օրինական ժառանգներ,որոնց թվարկումը գրված է Քաղ.օր. 1216-1220 հոդվածներում:

Ըստ օրենքի ժառանգում տեղի է ունենում հետևյալ դեպքերում.

Ա. Ժառանգատուն կտակ չի թողել

Բ. Կտակ կազմվել է գույքի մի մասի նկատմամբ,իսկ մնացած մասը ժառանգվում է ըստ օրենքի  ժառանգման կանոններով

Գ. Ըստ կտակի ժառանգը մահացել է ժառանգատուից առաջ

Դ. Ժառանգները հրաժարվել են ժառանգությունից

Ե. Կտակը ամբողջությամբ կամ նրա մի մասը ճանաչվել է անվավեր

Զ. Կտակում նշված է`ժառանգական իրավունքից զրկել որոշ ժառանգների,առանց հիշատակելու մյուս ժառանգներին,որոնք դրանով իսկ կարող են ժառանգել ըստ օրենքի:

Ըստ օրենքի ժառանգման դեպքում ժառանգատուի գույքը անցնում է ամուսնուն,զավակներին,ծնողներին և մյուս օրինական ժառանգներին:Իսկ ինչու նրանց,որովհետև ժառանգատուն համատեղ  ապրել է նրանց հետ,այդ անձիք նաև մասնակցել են ժառանգատուի գույքի ձեռք բերմանը,պահպանմանը,օգտվել են դրանցից,իսկ ժառանգատուի մահից հետո շարունակում են օգտվել դրանցից:

Ժառանգները, ըստ ժառանգատուի հետ ազգակցական կապի աստիճանի, բաժանվում են հերթի:ՀՀ 1998թ. Քաղաքացիական օրենսգրքով սահմանված է չորս հերթ:

Առաջին հերթի ժառանգներն են մահացածի երեխաները,ամուսինը, ծնողները:Երեխաները ժառանգատուի ամենամոտ ժառանգներն են:Երեխաները ժառանգում են և հոր,և մոր մահվանից հետո:Նրանք ժառանգ են անկախ նրանից ծնվել են օրինական ,թե արտաամուսնական կապի հետևանքով:Արտաամուսնակն կապի հետևանքով ծնվածները միշտ ժառանգ են ,եթե մայրն է մահանում:Իսկ հոր դեպքում ժառանգ են համարվում միայն այն դեպքում,եթե օրենքով հաստատված է հայրությունը:Ժառանգատուի երեխաները `անկախ սեռից,ընտանեկան,նյութական դիրքից,հավասարապես են ստանում ժառանգություն:Ժառանգատուի երեխաներին հավասար ժառանգներ են նաև որդեգրած երեխաները,  իսկ խորթ երեխաները ժառանգներ չեն: Առաջին հերթի ժառանգ է նաև ամուսինը,բայց եթե նրանց ամուսնությունը հաստված է օրենքով:Ծնողները առաջին հերթի ժառանգ են համարվում իրենց զավակների մահվանից հետո:Ըստ որում մայրը բոլոր դեպքերում ժառանգ է,իսկ հայրը միայն այն դեպքում,եթե օրենքով հաստատված է նրա հայրությունը:Խորթ  ծնողները ժառանգներ չեն:

Երկրորդ հերթի ժառանգներն են մահացածի հարազատ եղբայրներն ու քույրերը:Սակայն նրանք ժառանգման են հրավիրվում հետևյալ չորս դեպքերում.

Ա. Եթե բացակայում են առաջին հերթի բոլոր ժառանգները:

Բ. Եթե առաջին հերթի բոլոր ժառանգները չեն ընդունում իրենց ժառանգությունը:

Գ.Եթե առաջին խմբի բոլոր ժառանգները կտակարարի կողմից զրկվել են ժառանգությունից:

Դ.Եթե առաջին հերթի բոլոր ժառանգները օրենքի ուժով զրկվել են ժառանգման իրավունքից:

Հայտնի է,որ ընդհանուր հայր և մայր ունեցող եղբայրներն ու քույրերը համարվում են հարազատ:Մինչդեռ  միայն ընդհանուր հայր ունեցող եղբայրներն ու քույրերը  կոչվում են համահայր,իսկ միայն ընդհանուր մայր ունեցող եղբայրներն ու քույրերը  կոչվում են համամայր:Ինչպես երևում է Քաղ.օր.1217 հոդվածից,քաղաքացու մահվանից հետո ժառանգ կարող են լինելմիայն հարազատ քույր ու եղբայրները,իսկ համամայր և համահայր  քույր ու եղբայրները ժառանգ չեն համարվում:

Երրորդ հերթի ժառանգները համարվում են ժառանգատուի տատը և պապը:Նրանք ժառանգ են համարվում ,եթե չկան առաջին և երկրորդ հերթի ժառանգները,եթե նրանք հրաժարվել են  կամ չեն ընդունել ժառանգությունը: Մոր գծով պապն ու տատը միշտ օրինական ժառանգ են,իսկ հորական պապն ու տատը,եթե հայրությունը իրավաբանորեն ձևակերպված է:

Չորրորդ  հերթի ժառանգ են համարվում ժառանգատուի ծնողների եղբայրներն ու քույրերը:Սա ՀՀ Քաղ. օր.էական նորություններից է:Ինչպես երևում է ընդարձակվել է ըստ պրենքի ժառանգների շրջանակը::Դրա նպատակը այն է,որ քաղաքացու ունեցվածքը նրա մահվանից հետո մնա իր մերձավոր ազգականներին,իսկ վերջիններիս բացակայության դեպքում` այլ ազգականների:

Սակայն ըստ օրենքի ժառանգների թիվը սրանով չի սահմանափակվում: Ըստ օրենքի ժառանգների թվին են պատկանում այն անաշխատունակ անձինք,ովքեր մինչև ժառանգատուր մահը մեկ տարիգտնվել են նրա խնամքի ներքո:Քաղաքացիական օրենսդրության համաձայն անածխատունակ խնամառու համարվում են անչափահասները,18 տարեկանից բարձր սովորողները ,մինչև 23 տարեկանը, 55 տարեկանից մեծ կանայք և 60 տարեկանից մեծ տղամարդիկ,բոլոր խմբերի հաշմանդամները:Նրանք համարվում են ժառանգ`անկախ ժառանգատուի հետ ազգակցական կապից:Հաև չի պահանջվում ,որ անձը անպայման մահացածի հետ համատեղ ապրած լինի:Նա կարող է ապրած լինել այլ բնակարանում,շենքում,բնակավայրում:

Յուրաքանչյուր հերթի շրջանակներում ըստ օրենքի ժառանգները ժառանգման հրավիրվում միաժամանակ,ժառանգությունն էլ նրանց միջև բաժանվում է հավասարաչափ:Նրանք ժառանգման են հրավիրվում քաղաքացիական օրենքով սահմանված հերթականությամբ: