RSS

Архив за день: 9 января, 2014

Ցուրտ օրը

Գրողը գրադարանից  գիրք չայրեց, որովհետև այդ գրքերը նրա համար թանկ էին:Նա իր գրքերին նայում էր  գրողի տեսանկյունից,չէ որ ինքն էլ գրող էր:Ցանկացած գրքի համար  գտնում էր մի պատճառ,որպեսզի չայրեր: Ես ինքս երբեք ոչ մի գիրք չեմ այրել:Ճիշտ է կան շատ գրքեր,որոնք ինձ համար անհետաքրքիր են,որոնք ես երբեք չեմ կարդա:Սակայն դա կարող է հետաքրքիր լինել  ուրիշին,ինչու՞ այրել:Ես կարծում եմ,որ այդպիսի գրքերը կարելի է ուղղակի նվիրել:Մենք տանը ունենք մեծ գրադարան,դա իմ տատկի գրքերն են,սակայն դա միայն կեսն է այն գրքերի,որ ունեցել է իմ տատիկը:Նա պատմում է,որ Խորհրդային Հայաստանի փլուզումից հետո գրքերի մի մասը վաճառել է, որպեսզի հացի փող ունենան,քանի որ շատ դժվար ժամանակներ էին,ու չկար ապրուստի ոչ մի միջոց:Կարծում եմ պատմության մեջ  եղել դեպքեր,երբ այրվել են գրքեր:Մանավանդ մեր ժողովուրդը իր պատմության ընթացքում ունեցել է բազմաթիվ թշնամիներ,որոք ոչնչացրել են մեր մշակույթի մեծ մասը,որի հետ նաև շատ գրքեր,որոնք կրակի բաժին են դառձել: