RSS

Երկրի Արհեստական Արբանյակներ

 
Оставить комментарий

Опубликовал на 26 ноября, 2014 в Uncategorized

 

Alone

In reality, we are always alone. There are just a few moments throughout your life that will allow you to truly realize that. You may have the worlds support, love, and attention… And you will still find a way into that realization. Sooner or later, we realize the one thing we all have in common… A deeper meaning of loneliness. Not of a physical presence… But of some kind of absence in your life. We will never be as fulfilled as we wish to be. This is where the emptiness takes place. We must learn to adapt, because there is no way to get rid of it.

 
Оставить комментарий

Опубликовал на 20 июня, 2014 в Uncategorized

 

Առցանց թեստային աշխատանք

1.­Վախում եմ-Վախենում եմ

բազմիցս անգամ-բազմիցս

հազվադեպ է պատահում-

ուրիշ այլ մարդիկ-ուրիշ մարդիկ

խոսքը քեզ է վերաբերվում- խոսքը քեզ է վերաբերում

ճապոնուհի մարզուհի-ճապոնացի մարզուհի

ձեր պես-ձեզ պես

ի օգուտ-հօգուտ

խոստովանվել- խոստովանել

փախնել-փախչել

կապնվել-կապվել

զանգվել-զանգել

երիցս անգամ- երիցս

ներ է դնում-ներդնում է

դուրս գնալ դուրս-դուրս գնալ

ներս մտավ ներս-ներս մտավ

թողել-թողնել

սիրահարվել մեկի վրա-սիրահարվել մեկին

2. հոգի+վիճակ- հոգեվիճակ

հոգի+ որդի-հոգեորդի

ոգի+ավորված-ոգևորված

տարի+վերջ-տարեվերջ

գինի+ավետ-գինեվետ

ոսկի+վառ-ոսկեվառ

ալի+հեր-ալեհեր

3. գետի սկիզբ առնելու տեղը-գետաբերան

ծովի ջրերի հետ քաշվելը-տեղատվություն

լեռան ստորին մասը-ստորոտ

ձկների խումբը-վտառ

գորտի ձագ-շերեփուկ

4. Մաքուր- Հստակ, ջինջ, վճիտ, ականակիտ, անապակ

5. Կապույտ-լաջվարթ, լուրթ, երկնագույն, ծավի, մավի,

6. կատու-կատվի

Լուսինե- Լուսինեի

արքա- արքայի

վերարկու-վերարկուի

ափսե- ափսեի

առու-առվի

ձու-ձվի

լու-լվի

ժողովածու-ժողովածուի

Սարո-Սարոյի

մեղու- մեղվի

տղա- տղայի

այգի-այգու

7. Զվարթնոց, զորավիգ, եղրևանի, իննսունինը, սրնքակալ, փողք, թատերասեր, Կիլիկիա, իդեալական, թանկագին, խափշիկ, վարքագիծ, կռճտացնել, հավակնորդ, հղփանալ, ողկույզ, ոգելից, արջուկ, հոգնաբեկ, քառանիվ, ակադեմիա, աղոթք, քննախույզ, ախորժալուր, հորթուկ, ձերբազատվել, խորշոմ, արծիվ, անըմբռնելի, պճնվել, փտախտ, ասացվածք, խաբկանք, մեղմորեն, ամբարիշտ, մրրկասույզ, բնօրրան, վշտալլուկ Անէանալ, լուսնէջք ,օրեցօր, էմալե, ոսկեծոպ, գինարբուկ(ծաղիկ), դեղձան, բարբառ, ցորնամրրկ, մանրազնին, գինարբուք(խնջույք), թմբլիկ, այծենակաճ, ամֆիթատրոն, գնորդ, ակաղձուն, ձգձգել, վաղօրոք, ակընդետ, հոտնկայս, որևէ, երբևիցե, Լիլյա, դշխոյական, խարխափել, անհարգի, տրտմաշուք, վարկաբեկել, կցկտուր, խառնիճաղանջ, դասալիք, անցուդարձ, հօդս ցնդել,ալեծուփ, կցորդ, միջնադար, ուղտ(կենդանի), ուխտ(երդում), ապաշնորհ, ընդդեմ, ամբարիշտ, հելլեն, միլիոն, հոգեվարք, օթևան, շեղջ(կույտ), փղձկալ, մածուցիկ, հեծկլտալ, երիզորդ, բարձիթողի, լյարդ, այծյամ, ջրէջք, շոգ, գոգնոց, բարաք(քերծե):

8. Գեղարդը գտնվում է Երևանից հարավ-արևելք, նրանից երեսունհինգ կիլոմետր հեռավորությաև վրա, տեղադրված է Ազատ գետի վերին հոսանքում, նրա աջ ափին`պատմական Գեղարդաձորում։ Գեղարդը համարվում է հայրենի տեսարժան վայրերից մեկը, որը հայ վարպետների ու ճարտարապետների անսովոր ու դժվարին աշխատանքով միակտուր քարից կերտված վանք է, որը ունի երկհարկանի քարակերտ տաճարներ և դրան կից էլ՝ եկեղեցի:Քանի որ վանքը կերտվել է լեռան լանջին` այրերի մեջ, դրա համար էլ ժամանակին ստացել է Այրիվանք կամ Քարայրերի վանք անունը։Սակայն ժամանակի ընթացքում 14-րդ դարից Այրիվանք կամ Քարայրերի վանք անվանմանը փոխարինեց Գեղարդ անունը,երբ այստեղ, որպես ավելի ապահով վայր, ս. Էջմիածնից տեղափոխվեց ավանդական Գեղարդը։ Նախ մի քանի խոսք Գեղարդի մասին, որից առաջացել է Այրիվանքի նոր անունը։ Գեղարդը զենքի մի տեսակ է` բաղկացած փայտե կոթից, որի գլխին ամրացած է տափակ եռանիստ սրածայր երկաթյա տեգ։ Այն Գեղարդը, որով ըստ Նոր Կտակարանի Գողգոթայում խաչված Քրիստոսի կողքը խոցեց հարյուրապետը ,դարձավ քրիստոնեական աշխարհի համար սրբություն: Այդ նվիրական տեգը` Գեղարդը, ինչպես ասվեց մինչև տասնչորսերորդ դարը պահվում էր ս. Էջմիածինում։  Բայց պատմական իրադրությունների անբարենպաստ պայմանների և հատկապես մոնղոլ-թաթարական արշավանքների հետևանքով, հայ ժողովրդի համար ստեղծվեց մռայլ և անապահով ժամանակաշրջան: Ուստի հարկ եղավ Գեղարդը Էջմիածնից տեղափոխել ավելի ապահով `թշնամու աչքից հեռու մի անկյուն: Մոտ հինգ դար այստեղ պահվեց Գեղարդը, և ժողովուրդը Այրիվանք ուխտ գնալիս  ուղղակի ասում էր . <<Գնում ենք ս. Գեղարդ՝ ուխտի, կամ Գնում ենք` Գեղարդավանք>>։ Ժամանակի ընթացքում էլ նվիրագործվեց վերջինն անունը։Գեղարդ անունը ստացավ ոչ միայն վանքը, այլ Գեղամա լեռների մի ճյուղը, որը ձգվում է դեպի հարավ: Նա է առաջացնում այն կիրճը, որով հոսում է Ազատ գետի վերին հոսանքը։ Ձորը նույնպես կոչվեց Գեղարդաձոր։ Գեղարդի դիրքը շատ բանաստեղծական է, կլիման` առողջարար։ Անցյալում նա Էջմիածնի միաբանության համար ամառանոցային վայր է եղել։ Ինչ վերաբերում է ավանդական Գեղարդին, ապա այն կրկին Էջմիածին բերվեց, ուր մնում է մինչև օրս և հայոց եկեղեցու նվիրական ու վավերական հնությունների հետ պահվում է վանքի թանգարանում:

9. Գեղարդը գտնվում է Երևանից հարավ-արևելք։ Այն քարից կերտված վանք է, կերտվել է այրերի մեջ, դրա համար էլ ստացել է Այրիվանք անունը։ Սակայն այդ անվանմանը փոխարինեց Գեղարդ անունը, երբ այստեղ ս. Էջմիածնից տեղափոխվեց ավանդական Գեղարդը։ Այն Գեղարդը, որով ըստ Նոր Կտակարանի Գողգոթայում խաչված Քրիստոսի կողքը խոցեց հարյուրապետը: Մոտ հինգ դար այստեղ պահվեց Գեղարդը: Գեղարդ անունը ստացավ ոչ միայն վանքը, այլ Գեղամա լեռների մի ճյուղը, ձորը նույնպես կոչվեց Գեղարդաձոր: Ինչ վերաբերում է ավանդական Գեղարդին, ապա այն կրկին Էջմիածին բերվեց, ուր մնում է մինչև օրս և պահվում է վանքի թանգարանում:

10. Հայ ժողովուրդը իր պատմության ընթացքում ունեցել է շատ պարտություններ և իհարկե հաղթանակներ: Այդ հաղթանակների շնորհիվ է, որ մենք կարողացել ենք պահպանել մեր հայրենիքը: Այդ հաղթանակները իհարկե շատ դժվարությամբ են տրվել` մեր հերոսացած զինվորների արյան գնով: Զինվորների, որոնք չնկճվելով պաշտպանել են իրենց հայրենիքի սահմանները, որպեսզի թշնամին չխանգարի հայ ժողովրդի խաղաղ կյանքը: Յուրաքանչյուրիս պարտք է երբեք չմոռանալ այդ քաջերին, որոնց կյանքի գնով մենք ունենք անկախ ու խաղաղ հայրենիք:

Աղբյուրը` Նունե Մովսիսյանի բլոգ 

 
 
Видео

Ածխածին

 
Оставить комментарий

Опубликовал на 9 мая, 2014 в Uncategorized

 

Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները

 ՀՀ Սահմանադրություն  Գլուխ 2  հոդված 39. 

1.Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք
Կրթությունը ուսուցման և դաստիարակության գործընթաց է,որի նպատակն է գիտելիքների պահպանումը և սերունդներին փոխանցումը:Կրթության հիմնական ուղիներն են ուսուցումը և ինքնակրթությունը:Կրթության իրավունքի ապահովման համար պետությունը պարտավոր է ստեղծել կրթության համակարգ,որը կրթական ծրագրերի,ուսումնական հաստատությունների ,կրթության կառավարման մարմինների ամբողջություն է:Պետության պարտականությունն է նաև հետևել կրթության որակին:

2Հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։ Օրենքով կարող է սահմանվել պարտադիր կրթության ավելի բարձր մակարդակ
Հայաստանում իրականացվում են հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրեր:Դրանք իրենց մեջ ներառում են` նախադպրոցական,տարրական,հիմնական,միջնակարգ և հատուկ կրթություն:Հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է,սահմանվել է եռաստիճան 12-ամյա պարտադիր կրթություն:Սահմանվածէ,որ կրթության լեզուն գրական հայերենն է,սայկայն թույլատրվում է ազգային փոքրքմասնությունների ուսուցումը իրականացնել իրենց մայրենի լեզվով,սակայն հայերենի պարտադիր ուսուցմամբ:

3Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է
Սահմանադրությամբ սահմանվում է,որ միջնակարգ կրթությունը պետության կողմից հիմնադրված տարրական,միջին և ավագ պետական ուսումնական հաստատություններում անվճար է:Սահմանվել է հանրակրթական դպրոցների ֆինանսավորման աղբյուրները:

4Բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարության սկզբունքները որոշվում են օրենքով
ՀՀ Սահմանադրության <<Կրթության մասին >> և <<Բարձրագույն մասնագիտական կրթության >>մասին ՀՀ օրենքներով սահամանվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարությունը:Դա իրականացվում է Բուհերի ինքնակառավարմամաբ,այսինքն բուհերը ինքնուրույն են որոշում իրենց ուսումնական,ֆինանսական գործունեությունը,ուսումնական գործունեությունը կազմակերպում:Բուհը ինքն է որոշում ,ընտրում իր աշխատողներին:Բուհական դասախոսական կազմը,գիտաշխատողները ,ուսանողները ունեն ակադեմիական ազատություն,նրանք իրավունք ունեն մասնակցելու բուհի գործունեությանը վերաբերվող բոլոր հարցերի քննարկմանը:դասախոսական կազմը ,պետական կրթական չափորոշիչներին համապատասխան ,ազատ է դասավանդման մեթոդների,նյութի ընտրության հարցում:

5Ուսումնական հաստատությունների ստեղծման եւ գործունեության կարգը սահմանվում է օրենքով
Սա նշանակում է որ ուսումնական հաստատությունների ստեղծումը և գործունեությունը պետք է կարգավորվեն օրենքով: Այդ կարգավորումը վերաբերում է կրթության համակարգի կրթական կազմակերպությունների կարգավիճակաին` իրենց կազմակերպական ձևի առումով :Հայաստանում կրթական կազմակերպությունները չպետք է ունենան առևտրային կազմակերպական ձև, արգելվում է առևտրային կազմակերպությունների գոյությունը միջնակարգ կրթության համակարգում:

 6 Յուրաքանչյուր քաղաքացի ունի մրցութային հիմունքներով անվճար պետական բարձրագույն եւ այլ մասնագիտական կրթական հաստատություններում կրթություն ստանալու իրավունք՝ օրենքով սահմանված կարգով։ Պետությունն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով ֆինանսական եւ այլ աջակցություն է ցուցաբերում բարձրագույն եւ այլ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին եւ դրանցում սովորողներին

Պետությունը օրենքով նախատեսված կարգով ֆինանսական և այլ աջակցություն է ցուցաբերում բարձրագույն և մասնագիտական ուսումնական հաստատություններին և սովորողներին: Օրենսդրության համաձայն ՀՀ-ում բարձրագույն կրթություն կարելի է ստանալ առկա, հեռակա, հեռավար ձևերով: Անկախ ուսուցման ձևից ուսանողը պետք է տիրապետի տվյալ մասնագիտության համար նախատեսված գիտելիքներին: ՀՀ-ում գործում են օրենքով սահմանված հետևյալ տիպի բուհերը` ինստիտուտ, համալսարան, ակադեմիա և կոնսերվատորիա: Ընդունելությունը կատարվում է ՀՀ ԿԳՆ կողմից կազմակերպող ընդունելության քննությունների հիման վրա` անվճար, վճարովի, վճարովի առանց տարեկետման իրավունքի համակարգերում: Անվճար և վճարովի համակարգեր ընդունած ուսանողները ստանում են սովորելու ժամանակաշրջանում զինվորական ծառայությունից տարեկետման իրավունք: ՀՀ-ն 2005թ. մայիսին միացավ Բոլոնիայի գործնթացին, որի նպատակն է ստեղծել Եվրոպական բարձրագույն կրթության տարածք:Այն անձինք ,ովքեր ունեն բարձրագույն կրթություն,կարող են իրենց ուսումը շարունակել հետբուհական ուսումնական ծրագրերով:Որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի կարողանա իրականացնել մրցույթային կարգով անվճար ուսուցման իր իրավունքը,բուհերում ներդրվեց անվճար և վճարովի տեղերի փոփատեղման հնարավորություն ըստ առաջադիմության արդյունքների:

 

Օդի աղտոտվածություն

Image

2020-ից սկսած տարեկան 3,6 մլն մարդ կմահանա օդի աղտոտվածության պատճառով, եթե մինչ այդ իրավիճակը կտրուկ չփոխվի: Նման եզրահանգման են եկել փորձագետները: Քաղաքների աղտոտվածությունը կարող է առաջանալ ավտոտրանսպորտի վնասակար արտանետումների, ոչ ճիշտ քաղաքաշինության արդյունքում, և այլն: Երևան քաղաքում կանաչ տարածքների կրճատումը, մեքենաների թվի ավելացումը եւ անվերջ ընթացող շինարարությունները օդի աղտոտվածության պատճառ են հանդիսանում:  Երևանի օդի աղտոտվածության ցուցանիշը ոչ թե բարձրանում, այլ նվազում է: 2010-13 թթ հետազոտությունների համաձայն` Երևանի օդի աղտոտվածությունը թույլատրելի սահմանից բարձր է:  Երևանի օդում ազոտի օքսիդների պարունակությունը մոտավորապես 2,5 անգամ գերազանցում է չափաքանակը: Բացի ազոտի օքսիդներից, շրջակա միջավայրում շատ է նաև փոշին, որի պատճառը Երևանի բնակլիմայական պայմաններն են, այդ թվում նաև կանաչ տնկիների  սակավությունը: Փորձագետները մթնոլորտային օդի հիմնական աղտոտիչը համարում ենք ավտոտրանսպորտը, որովհետև ավտոմոբիլների շարժիչներից արտանետվող գազերում առկա են բազմաթիվ օքսիդային, ծծմբային միացություններ և այլ վնասակար նյութեր, որոնք ցրվելով շրջակա միջավայրում՝ վնաս են հասցնում հենց առաջին հերթին մարդու առողջությանը: Մարդու օրգանիզմի վրա այդ բացասական ազդեցությունը լինում է երկու ձևով՝ անմիջական և միջնորդավորված: Անմիջական ազդեցությունը մթնոլորտային օդի միջոցով հենց շնչառական օրգաններով է մարդուն փոխանցվում, իսկ ինչ վերաբերում է անուղղակի ազդեցությանը, դա այն է, երբ աղտոտված մթնոլորտային օդի արտանետումները նստում են հողի, ջրի և բուսականության վրա, այնուհետև փոխանցվում և ապա՝ արդեն այդ աղտոտված ջուրն ու գյուղմթերքները բերանի խոռոչով մարդու օրգանիզմում են հայտնվում: Մթնոլորտային օդի աղտոտումը մեծանում է նաև այն պատճառով, որ քաղաքաշինությունն իրականացվում է ոչ քաղաքաշինական նորմերին համապատասխան: Քաղաքները մեծանում են ոչ թե՝ որ դրանց սահմաններն են մեծանում, այլ կանաչապատ տարածքների օգտագործման հաշվին, կամ, երբ բնակելի շենքերը կառուցվում են իրար շատ մոտ: Ոչ ճիշտ շինարարության  հետևանքով, արդեն քամու հոսքն է արգելափակվում, և խախտվում է քաղաքի օդափոխությունը: Այդ ամենն ամբողջովին վերացնել հնարավոր չէ, և իդեալական մթնոլորտային օդով քաղաք գոյություն չունի, և, եթե անգամ քաղաքում մեքենա չլինի, իսկ տվյալ քաղաքի շինարարությունը լավ լինի, միևնույն է, քամին բերում է այդ աղտոտված օդը, բացի այդ, քաղաքը կարող է աղտոտվել նաև մթնոլորտային տեղումների՝ անձրևի, ձյան միջոցով: Սակայն, իհարկե, քաղաքի աղտոտվածությունը կարելի է գոնե հնարավոր նվազագույնի հասցնել:

 
Оставить комментарий

Опубликовал на 29 апреля, 2014 в Uncategorized

 

Ուսումնական պլան

Image

Քանի որ ես այս տարի ավարտում եմ հիմնական դպրոցը, ապա կազմել եմ իմ ուսումնական պլանը ավագ դպրոցի համար: Ավագ դպրոցում ես կուզենաի անցնել միայն այն առարկաները որոնք կընտրեմ: Կարծում եմ իմաստ չկա մեզ ծանրաբեռնել ուրիշ առարկաներով: Ինչ վերաբերվում է, ընտրովիներին, ապա դրանք նույնպես պետք է կապված լինեն մեր ընտրած առարկաների հետ: Նաև կցանկանամ, որ ավագ դպրոցում ավելի շատ կենտրոնանանք մեր ուսման վրա, ավելի քիչ լինեն տարբեր միջոցառումներ, որոնք իմ կարծիքով խանգարում են ուսման ընթացքին: Նաև լավ կլիներ, որ 2014-15 թթ. ուստարում մի քիչ սահմանափակվեր համակարգչային ուսուցումը: Իմ կարծիքով դրա բացասական ազդեցությունը ավելի շատ է, քան դրականը:

 
Оставить комментарий

Опубликовал на 28 апреля, 2014 в Uncategorized

 

Ղազարոս Աղայան

Image

Առաջադրանք 1 

Մեր «ուսուցիչների ուսուցիչ» Ղազարոս Աղայանն է: Նա, հայ դպրոցն ու մանկավարժությունը մի միասնություն են և մեկն առանց մյուսի անհնար է պատկերել։ Ինքնուրույն փորձիր տեղեկություններ հավաքել Աղայանի, նրա մանկավարժական գործունեության մասին:

 Ղազարոս Աղայան  հայ գրող, մանկավարժ, հրապարակախոս:Ծնվել է ապրիլի 4–ին, Բոլնիս–Խաչեն (այժմ՝ Վրաստանում) հայաբնակ գյուղում։ Աղայանը սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա մեկ տարի սովորել է  Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, այնուհետև զբաղվել է ինքնակրթությամբ: Դասավանդել է Ախալցխայի, Ալեքսանդրապոլի, Երևանի, Շուշիի դպրոցներում: 1869–70 թթ-ին խմբագրել է «Արարատ» ամսագիրը: Ձերբակալվել է ազգայնականության մեղադրանքով և մինչև կյանքի վերջը եղել ցարական ժանդարմերիայի հսկողության տակ: Աղայանը 1900-ական թվականներին Թիֆլիսում Հովհաննես Թումանյանի ստեղծած «Վերնատուն» գրական խմբակի եռանդուն անդամներից էր, նրա նահապետը: Աղայանը գրել է բանաստեղծություններ, հեքիաթներ, վիպակներ:Ղ. Աղայանը և հայ դպրոցն ու մանկավարժությունը մի միասնություն են և մեկն առանց մյուսի անհնար է պատկերել։Աղայանը I–IV դասարանների համար կազմել է «Ուսումն մայրենի լեզվի» դասագրքերը. նրա կազմած այբբենարանով շուրջ 40 տարի դասավանդել են հայկական դպրոցներում: Նրա մանկավարժական համակարգի նպատակն էր զարգացնել «ուժեղ, խելոք, առաքինի» քաղաքացիներ։ Նա առաջնությունը տալիս էր մայրենի լեզվի ուսուցմանը, բարոյական և գեղագիտական դաստիարակությանը, դեմ էր մարմնական պատիժներին, կողմնակից էր երկսեռ ուսուցմանը։ Աղայանը ողջ կյանքը նվիրել է մատաղ սերունդների դաստիարակության, ժողովրդին լուսավորելու գործին։Նա իր մտածումներին շունչ է հաղորդել, կիրառել կյանքում, դպրոցում, սերտորեն այն կապելով ուսուցման գործընթացի հետ: Աղայանի հիմնական թեզն էր երեխաներին պատրաստել կյանքի համար, ապահովել նրանց համակողմանի-ներդաշնակ դաստիարակությունը և զարգացումը՝ մտավորի, բարոյականի, գեղագիտականի, ֆիզիկականի, աշխատանքայինի միասնականությամբ։Աղայանը քննադատում էր գործող դպրոցը. «Հայոց դպրոցներում գիտություն չէր ավանդվում, այլ միայն կրոն և հայոց լեզու» կյանքից հեռացած կրթություն, «դպրոցում լսվածը հերքվում էր կյանքի մեջ», պետք էր վերակառուցել դպրոցը, մերձեցնել կյանքին, պատանեկությանը պատրաստել վաղվա թոհուբոհի մեջ գտնելու իր տեղը, դեմ չլինելով օտար դրականը վերցնելուն, միաժամանակ մերժում էր կուրորեն ընդօրինակելը։Աղայանը կարևորել է աշխատանքային ու ֆիզիկական դաստիարակության կարևորության դերը։Մեծ թերություն էր համարում, որ դպրոցում համարյա թե տեղ չուներ ֆիզիկական դաստիարակությունը, առանց որի դաստիարակության մյուս կողմերը թերի են։Աղայանը ուսուցչական բացառիկ ընդունակություններ ուներ`մանկավարժական վարպետություն,դասավանդման կատարելիություն,անսահման սեր երեխաների նկատմամբ։

Առաջադրանք 2

Կարդալով Աղայանի մանկավարժական գործունեության մասին,ես մեր դպրոցի,մանկավարժական ծրագրերի հետ ընդհանուր շատ գծեր գտա: Նշեմ մի քանիսը`

1.Աղայանը  առաջնությունը տալիս էր մայրենի լեզվի ուսուցմանը, բարոյական և գեղագիտական դաստիարակությանը, դեմ էր մարմնական պատիժներին:

2.Աղայանի հիմնական թեզն էր երեխաներին պատրաստել կյանքի համար, ապահովել նրանց համակողմանի-ներդաշնակ դաստիարակությունը և զարգացումը՝մտավորի, բարոյականի, գեղագիտականի, ֆիզիկականի, աշխատանքայինի միասնականությամբ:

3.Նրա կարծիքով պետք էր դպրոց մտցնել ռեալական-բնագիտական առարկաներ, ճշգրիտ գիտելիքներ, դասավանդմանը գործնական բնույթ տալ, կապել կյանքի հետ։

4.Նա գտնում էր, որ ուսումնական գործընթացը պետք է լինի համակարգված ու հաջորդական, սովորողների ակտիվությամբ ու ինքնուրույնությամբ, մատչելի, զննական, յուրացումը հաստատուն, գիտակցված, տրամաբանական։

5.Մեթոդների ընտրության հարցում ընդունելի է համարում ամեն մի նպատակահարմար, երբեմն մերժելի թվացող միջոց, հնարք, եղանակ, միայն թե չաղճատվի դասի բովանդակությունը, չմթագնի նպատակը։

6.Աղայանը կարևորել է աշխատանքային դաստիարակության դերը, ֆիզիկականը և մտավորը պետք է հաջորդեն միմյանց, արհեստը ընդհանուր զարգացման վրա բարերար ազդեցություն ունի,աշխատանքը կյանքի հիմքն է, առանց դրա չի կարող լինել ոչ մի դաստիարակություն:

7.Աղայանը նույն խորաթափանցությամբ կարևորել  է նաև ֆիզիկական դաստիարակության դերը։ Առողջ սերունդներ ունենալու նախապայմանը «մարմնավարժությունն» է :Իսկ դրա գրավականներն են՝զբոսանքներ, շրջագայություններ, ֆիզիկական աշխատանք, մարզում, վարժություններ, խաղեր:Իր անձնական կյանքում Աղայանը լայնորեն օգտագործել է աշխատանքային ու ֆիզիկական դաստիարակության միջոցները և օրինակ ծառայել շրջապատի համար։

Առաջադրանք 3

Աղայան գրողի վրա, նրա որպես անհատ ձևավորման վրա մեծ ազդեցություն է գործել հայրենի գյուղը, հայրենի բնությունը: Իր մտածողությամբ, տաղանդով նա շատ բարձր էր շրջապատից, համարձակ: Նրան կոչել են ազգի փարոս հայ Անդերսեն, Սողոմոն իմաստուն: Նա միշտ բողոքել ու մաքառել է հայ դպրոցի ինքնատիպության համար: Աղայանի կարծիքով ամեն ազգ պետք է սեղծի իր մանկավարժությունը, իր տեսակին, իր ազգին հարմար դպրոցը: Եվ արեց ամենինչ այդ ամենին հասնելու համար: Նա դարձավ ուղեցույց որին հետևեց հայ դպրոցը: Աղայանը ներկայացել է որպես վիպերգող, հրապարակախոս, մանկավարժ, դասավանդող, դասագրքեր կազմող, մանկագիր, թարգմանիչ: Նա իր շիտակությամբ ամենքի հետ էր և ամենուր նրա զենքը իր շիտակությունն էր: Միշտ պետք է կարդալ Աղայան:

Առաջադրանք 4

Ղազարոս Աղայանի «Վաճառականի խիղճը»

Ինչ է խիղճը:Իմ կարծիքով խիղճն է մեզ ստիպում մտածել մեր կատարած գործողությունների համար, ստիպում է կասկածել, վշտանալ,նույնիսկ թույլ չի տալիս քնել գիշերները:Կարծում եմ խիղճը մարդու ներքին դատավորն է,շատ խիստ,արդար դատավորը,որին չի կարելի խաբել:Հենց խիղճը թույլ չի տալիս մարդուն կատարել սխալ քայլեր:Երևի խիղճը հենց այն լուսավոր և դրականն է ,որը գտնվում է յուրաքանչյուր մարդու հոգում:Երբ մարդ լսում է խղճի ձայնը, նա կգնա ճիշտ ճանապարհով,չի կատարի այնպիսի բաներ,որ հետո իրեն վատ զգա,խղճի խայթ զգա: Իսկ երբ մարդ խիղճ չունի, նա ասես մեռած լինի, որովհետև չունի ոչ մի զգացմունք, շատ անտարբեր է շրջապատի նկատմամբ: 

Առաջադրանք 5

 «Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները» 

Հնարավորինս մանրամասն ներկայացրեք խնդրեմ ձեր աշխարհի մութ ու լույս կողմերը:

Իմ աշխարհի լուսավոր կողմը իմ հարազատներն են,ծնողները,այն մարդիկ ,որոնց ես սիրում եմ,իմ ընկերները,դպրոցը,որտեղ ես անցկացնում եմ իմ օրվա մեծ մասը,իմ հաջողությունները ,ձեռքբերումները:Այս բոլորի շնորհիվ  իմ կյանքը շատ լուսավոր է:Սակայն այդ լուսավորի  կողքին կա նաև մութ ու խավար:Այն հայտնվում է,երբ ես ինչ-որ բանում անհաջողություն եմ ունենում,տխրում եմ,ընկճվում:Բայց իմ կարծիքով մարդուն այդ մութն ու խավարն էլ է պետք,որպեսզի գնահատի լուսավորը, դրականը:

Ի՞նչ եք կարծում, մարդիկ ի՞նչ պետք է  անեն, որպեսզի այդ սանդուղքն առաջվա նման կարողանան տեսնել:

Կարծում եմ այդ սանդուղքը միշտ եղել է ու կլինի բարի,արդար մարդկանց համար,իսկ մեղավորները,չարերը երբեք էլ այն չեն տենի:Եթե ուզում ես տեսնել այդ սանդուղքը,ապա ապրիր մաքուր ու արդար,խիղճդ մաքուր,հարգիր ու սիրիր կողքինիդ:

Առաջադրանք 6

Աղայանի «Երկու խոշոր չարիք»  հոդվածը 

Ի՞նչ երկու խոշոր չարիքի մասին է խոսքը

Աղայանի «Երկու խոշոր չարիք»  հոդվածում խոսվում է  երկու խոշոր չարիքի`մտավոր հոգնածության և ներվոտության մասին:Դրանք այնքան են զարգացել, որ արդեն իրենցից մեծ վտանգ են ներկայացնում:  Աղայանը այդ ամենը չարիք էր համարում, քանի որ գնալով սերունդը ավելի նյարդային և մտավոր հոգնած է դառնում:

Որո՞նք են այդ չարիքների առաջացման պատճառները

Այդ ամենի պատճառները շատ են`պատմական իրադարձությունները, գիտատեխնիկական առաջընթացը,կենցաղի փոփոխությունները, ժամանակակից դպրոցը և անուշադրության մատնված,որակազրկված կրթությունը:

Ինքը` Աղայանը, ի՞նչ զորեղ դարմաններ է առաջարկում այդ երկու խոշոր չարիքների հաղթահարման համար

Ըստ Աղայանի այս ամենը հաղթահարելու համար պետք է սկսել դպրոցից,կրթությունից,մշակել նոր սկզբունքներով,թարմ մտքերով,արդիական  մանկավարժություն:

Առաջադրանք 7

Մեր հերթական նախագիծը նվիրված էր Ղազարոս Աղայանին:Այն ինձ հնարավորություն տվեց  նոր տեղեկություններ իմանալ Աղայանի մասին,ավելի լավ ճանաչեցի հայ մեծանուն գրողին,իմացա որ նա  նաև եղել է մեծ ուսուցիչ և մանկավարժ:Ըստ նախագծի պահանջների ես համացանցից գտել եմ Աղայանին նվիրված նյութեր,հրապարակումներ, ուսումնասիրել Աղայանի կյանքը, մանկավարժական գործունեությունը`համեմատելով նրա դրույթները  մեր կրթահամալիրում իրականացվող ծրագրերի  հետ (առաջադրանք 1,2):Նաև կարդացել եմ  «Վաճառականի խիղճը» , «Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները» հեքիաթները,  «Երկու խոշոր չարիք»  հոդվածը ,ապա դասարանում վերլուծել և քննարկել ենք,գրել եմ իմ եզրակացությունները(առաջադրանք 4,5,6):Դիտել եմ նաև Ղազարոս Աղայանի մասին պատմող ֆիլմը, որը հետո գրավոր շարադրել եմ (առաջադրանք 3):Իմ կարծիքվ այս նախագիծը ավելի ստեղծագործական էր,պարունակում էր ստեղծագործական առաջադրանքներ (առաջադրանք 4,5 ):Նախագծի կատարման ընթացքում օգտվել եմ հետևյալ աղբյուրներից` Վիքիպեդիա,  Հայկական Հանրագիտարան, Լիբերալ բլոգ: Ամփոփելով կատարածս աշխատանքը`ես ինձ կգնահատեմ 7-8 միավոր,քանի որ կատարել եմ բոլոր առաջադրանքները,որոնք,կարծում եմ, բավարարում են նախագծային  աշխատանքին ներկայացվող պահանջներին,տեղադրել իմ բլոգում,որոնցից մեկը տեղադրվել է MSKH.am-ում:

 
Оставить комментарий

Опубликовал на 2 апреля, 2014 в Գրականություն, Uncategorized

 
Видео

Մահվան տեսիլ

Ես նայեցի<<Մահվան տեսիլ>> ֆիլմը, որտեղ նկարագրվում է այն տարիները, երբ ձերբակալեցին Չարենցին: Ամեն ինչ սկսվեց 1933թ.-ից,<<Գիրք Ճանապարհի>> ժողովածույի հրատարակությունից հետո, սկսվեցին հալածանքները, ճնշումները: Չարենցի ընտանիքի հետ վարվեցին թուրքի նման` գիշերվա կեսին քշելով Ծաղկաձորից: Դա միայն նախաբանն էր այն ամենի , որ դեռ պետք է տեղի ունենար: Եվ Չարենցը կանխազգում էր . որ բոլորի հետ հաշվեհարդար կտեսնեն: Նրան այդ մասին զգուշացրել էր Աղասի Խանջյանը, որին սպանեցին` հայտարարելով դա ինքնասպանություն: Խանջյանի մահից հետո Չարենցը իրեն լրիվ միայնակ էր զգում: Եկավ նաև Չարենցի հերթը: Խուզարկեցին նրա տունը ու տարան Չարենցին: Տարան ինչպես հանցագործի: Պահանջում էին խոստովանել մի բանի, որը իբրև թե արդեն բացահայտվել է:Սակայն Չարենցը հավատում էր, որ ժողովուրդը երբեք դեմ չի խոսի իր սիրելի գրողին: Չարենցը մեղադրվում էր հակասոցիալիստական գործունեության մեջ: Նա ոչ մի մեղադրանքի հետ չէր համաձայնվում, ծեծվում ու ծեծվում էր: Նույն ճակատագրին արժանացավ նաև Չարենցի կինը`Իզաբելլան: Լինելով իրարից հեռու, տառապելով իրարից հեռու` նրանք երբեք իրար չմոռացան: Չարենցը Իզաբելայի անունը բերանին մահացավ, իսկ Իզաբելլան` Չարենցի նկարը ձեռքին:

 
1 комментарий

Опубликовал на 20 марта, 2014 в Գրականություն, Uncategorized

 

Եղիշե Չարենց. Ամփոփում

images (2)

1.Ինչ  բանաստեղծություններ կարդացիք Չարենցից

Տաղ անձնական

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով

Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս

2.Ձայնադրանից, տեսադարանից, ֆիլմադարանից ինչ նայեցիք կամ լսեցիք
Ֆիլմադարանից նայեցի <<Մահվան տեսիլ>> ֆիմը, և ավելի լավ ճանաչեցի Չարենցին: Իսկ տեսադարանից առանձնացրեցի <<Տաղ անձնական>> տեսանյութը, որտեղ ինձ դուր եկավ այն, որ նյութը պատրաստված էր Չարենցի և ծննդավայրի նկարներով նաև ինձ դուր եկավ արտասանությունը:
3.Որ բանաստեղծությունները սովորեցիք անգիր
Ես սովորեցի <<Տաղ անձնական>> բանաստեղծությունը և կրկնեցի անցյալում անգիր արած ևս մի քանի բանաստեղծություն:
4.Ինչ  կարդացիք ու իմացաք Չարենցի մասին​
Նորից կարդալով Չարենց` ես ավելի լավ ճանաչեցի նրան, իմացա թե ինչպիսի տանջանքների է ենթարկվել Չարենցը իշխանության կողմից, սուտ և անհիմն մեղադրվել: Ծանոթացա նաև նրա ծննդավայրում գտնվող Սուրբ Առաքելոց եկեղեցուն:Իմացա Չարենցի և Կարինե Քոթանջյանի սիրո մասին:
Ես ինձ կգնահատեմ 7, քանի որ իմ կարծիքով մի քիչ թերի եմ աշխատել այս նախագծում: