RSS

Архив за день: 21 января, 2014

Պարույր Սևակ

Image

Քիչ ենք,բայց հայ ենք

…Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում:
Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում
Պարզապես մեր բախտն ուրիշ է եղել‚-
Պարզապես շատ ենք մենք արյուն հեղել.
Պարզապես մենք մեր դարավոր կյանքում‚
Երբ եղել ենք շատ
Ու եղել կանգուն‚
Դարձյա՛լ չենք ճնշել մեկ ուրիշ ազգի‚
Ո՛չ ոք չի տուժել զարկից մեր բազկի:
Եթե գերել ենք՝
Լոկ մեր գրքերով.
Եթե տիրել ենք՝
Լոկ մեր ձիրքերով…

Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում‚
Բայց մեզ էլ գիտենք —
Մազ հայ են ասում:
Եւ ինչու՞ պիտի չհպարտանանք…
Կա՛նք։ Պիտի լինե՛նք։ Ու դեռ — շատանա˜նք:

 

Ապրել

Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,

Որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը:

Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,

Որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրությունը:

ՈՒ թե հանկարծ անպետքություն քեզ համարես,

թե ինքըդ քեզ արհամարհես

ու համառես,

քեզ հետ վիճի՛,

քեզ չզիջի՛,

համբերատար քեզ հետ խոսի՜,

հակառակո՛ւմ քեզ համոզի

ինքը… հզոր Հանրությունը…

 

Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,

Որ ուրիշի խինդով խնդաս,

Որ ուրիշի ցնծությունով

Ինքդ էլ ցնծաս, ինքդ էլ թնդաս:…

 

Ութնյակներ

 

Ախ, ինչպես է, որ չի հոգնում

Նրա անփակ այս բերանը…

Նա ուրիշի շյուղն է տեսնում`

Չհիշելով իր գերանը.

Ուրիշներին դեռ մածունից

Ու պանրից է քարոզ կարդում`

Մոռանալով, որ այլևըս

Չի՜ մակարդում իր մերանը:

 

Բարեխոս եղիր իմ և իմ միջև

 

Օգնի՜ր ինձ, Մարիա´մ,

Անաղարտ մնամ

Ա´յն ճահճանման աղտ-աղարտի մեջ,

Որ դժգոհություն բառով է կոչվում:

 

Դժգոհությունից ես շա՜տ եմ դժգոհ:

Օգնի՜ր ինձ, Մարիա´մ,

 

Եվ ասեմ` ինչո´վ.

Բարեխոս եղիր ի´մ և ի՜մ միջև,

Որ բանն ավարտվի ինքնահաշտությամբ:

 

Ես խռովել եմ նաև աշխարհից.

Ե´կ ու վերստին հաշտեցրո՜ւ դու մեզ,

Թե չէ ես այսպես ապրել չեմ կարող…

 

 

Մարդ էլ կա, մարդ էլ

 

Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի,

Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում…

Դու, որ սխալվել, սակայն չես ստել,

Կորցրել ես հաճախ, բայց նորից գտել.

Դու, որ սայթաքել ու վայր ես ընկել,

Ընկել ես, սակայն երբեք չես ծնկել,

Այլ մագլցել ես կատարից կատար,

Ելել ես անվերջ, բարձրացել ես վեր՝

Քո ահեղ դարից առնելով թևեր…

Դու, որ հարազատ ծնունդն ես դարի,

Քայլում ես անդուլ, առաջ ընթանում,

Քայլում ես այնպես ծանր ու վիթխարի,

Ասես աշխարհն ես շալակած տանում…

Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում,

Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի…

Նա, ով ելել է շալակն աշխարհի,

Աշխարհում երբեք թաց տեղ չի քնում,

Գիտի, թե ու՛մ հետ և ու՛ր է գնում,

Ու՛մ մեռելին է անարցունք լալիս,

Ու՛մ խոսքի վրա ստից ծիծաղում,

Ու՛մ հետ դինջ նստած նարդի է խաղում,

Հարկ եղած դեպքում և տանուլ տալիս…

Վերից է նայում ցածրում կանգնածին,

Չի նայում երբեք ներքև ընկածին…

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,

Հարազատ մորից ու որդուց ավել,

Աշխարհում նա իր աշխարհն է սիրում…

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,

Սիրում է կյանքում նա իր… աթոռը:

Աթոռն է սիրում

Ու նրան տիրում.

Ցանկացած գնով ելնում է նա վեր,

Փորձում է թռչել նա առանց թևեր,

Անվերջ սողալով առաջ է գնում,

Գնում է այսպես… և տարեց տարի

Ելնում է այսպես… շալակն աշխարհի:

 

Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում,

Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի…

 

Մի պահ զղջում եմ 

Ես օգնեցի բոլորին, ես ինձ միայն չոգնեցի,
Կորով տվի ամենքին, միայն ինքս հոգնեցի։

Խորհուրդներով իմ խելոք խելք հավաքած գնացին
Քանի՜- քանի՜սը կյանքում — ե՛ս էլի գիժ մնացի։

Ով հանդիպեց՝ ստացավ մի թաս գինի ինձանից,
Լոկ ես գինի չմպեցի իմ սեփական հնձանից։

Ի՞նչ եմ եղել ողջ կյանքում՝ հարսանքավոր ու քավոր,
Մինչ ամենքից ավելի ինձ էր օջախ հարկավոր։

Վստահեցին ոմանք ինձ — հոգիս դարձավ գաղտնարան,
Վստահեցի շատերին — գաղտնիքս առան ու տարան։

Ու զղջում եմ ես մի պահ, սեր ու բարիք եմ ցրել,
Մինչդեռ պետք էր սեր հայցել, իսկ բարիքը՝ վաճառել …

 

 

 

 
Оставить комментарий

Опубликовал на 21 января, 2014 в Գրականություն, Uncategorized

 

Intercultural Communication

Helpful Hints

1. Chinese find “no” difficult to say. They may say “maybe” or “we’ll see” in order to save face.

2. Do not be insulted if the Chinese ask personal questions such as “How much money do you make?” “How many children do you have?” or “Are you married?” Just change the subject if you do not want to answer.

Asking about divorce would cause a Chinese person to lose face.

Forcing the Chinese to say “no” will quickly end a relationship.

3. Most Chinese women don’t wear wedding rings. Don’t assume marital status.

4. China is a male-dominated society. However, there are many women in business in China and some occupy high-ranking positions and important managerial jobs.

5. Chinese women rarely smoke or drink. However, it is acceptable for Western women to do so moderately.

  Օգտակար խորհուրդներ

Չինացիները շատ դժվարությամբ են ասում <<Ոչ>>:Նրանք ավելի հաճախ ասում են <<երևի>> կամ <<դեռ կտեսնենք>>:

Մի վիրավորվեք,եթե չինացիները ձեզ անձնական բնույթի հարցեր տան,օրինակ.<<Ինչքա՞ն գումար եք դուք վաստակում>>,<<Քանի՞ երեխա ունեք>>  կամ <<Դուք ամուսնացա՞ծ եք>>: Ուղղակի փոխեք թեման, եթե չեք ուզում պատասխանել:     Չինացիների համար շատ վիրավորական է ամուսնալուծությունից  հարցուփորձ անելը:                                                                                                                                                    Պարտադրել չինացուն,որ նա ասի <<Ոչ>>,նշանակում է  խզել հարաբերությունները նրա հետ:

Շատ չինացի կանայք չեն կրում ամուսնական մատանի: Չեն կարծում ,որ դա է նշում ամուսնական կարգավիճակը:

Չինական հասարակության մեջ առաջատար դիրքում է արական սեռը: Չնայած որ Չինաստանում շատ են նաև գործարար կանայք ,իսկ ոմանք նույնիսկ զբաղեցնում են բարձր պաշտոններ և կառավարական  աշխատատեղեր:

Չինացի կանայք հազվադեպ են ծխում և խմում: Չնայած դրանց չափավոր օգտագործումը ընդունելի է արևմտյան կանաց մոտ:

 
Оставить комментарий

Опубликовал на 21 января, 2014 в Անգլերեն, Uncategorized