RSS

Архив за день: 22 января, 2014

Բռնապետներ

Մուսոլինի

1386602842_1

Մուսոլինին իտալական ֆաշիստների ղեկավարն էր,Իտալիայի ֆաշիստական դիկտատոր 1922-43 թթ: Ծնվել է 1883 թ.,Նրա հայրը դարբին էր,իսկ մայրը`ուսուցչուհի:Գիմնազիան ավարտելուց հետո Մ. աշխատել է դպրոցի ուսուցիչ:Իր քաղաքական կարիերան սկսել է Սոցիալիստական կուսակցությունում,որից հեռացվել է 1914թ.:1919 հիմնադրել է Ֆաշիստական կուսակցություն:1922թ Մուսոլինին գրավում է երկրի իշխանությունը և դառնում Իտալիայի վարչապետ: Լինելով Ֆաշիստական կուսակցության ղեկավար`դուչե, և ունենալով  բռնատիրական լիազորություններ, Մուսոլինին երկրում մտցրեց ֆաշիստական ռեժիմ:Բացի վարչապետի պաշտոնից Մ. միաժամանակ եղել է ներքին գործերի նախարար , ապա արտաքին գործերի նախարար , ռազմական եւ ռազմածովային նախարար, եղել է ֆաշիստական ​​միլիցիայի ղեկավար: Մուսոլինին ձգտում ստեղծել Իտալական  կայսրություն.Դաշնակցում էր Գերմանիայի և Ճապոնիայի հետ: Կոռուպցիան, տնտեսական դժվարությունները եւ ռազմական պարտությունը հանգեցրեց 1930 թ կեսերին Մուսոլինին ռեժիմի ճգնաժամի: 1943 թվականին հեռացվել է իշխանությունից,իսկ հետո կնոջ հետ մահապատժի  ենթարկվել:

Ադոլֆ Հիտլեր

Bundesarchiv_Bild_183-S33882,_Adolf_Hitler_retouched

Ադոլֆ Հիտլերը եղել է գերմանացի քաղաքական գործիչ, նացիոնալ-սոցիալիզմի հիմնադիրները , առաջնորդը, Գերմանիայի կանցլերը և բռնապետը (ֆյուրերը): Ադոլֆ Հիտլերը ծնվել է1889թ., մաքսատան ծառայողի ընտանիքում: Երազել է դառնալ նկարիչ, սիրել է արկածային գրականություն:  Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) սկզբից կամավոր մեկնել է բանակ:Հիտլերը ծանր հիասթափություն է ապրել Գերմանիայի պարտությունից պատերազմում,խորապես համոզված էր, որ գերմանացիները զտարյուն արիացիներ են, և պարտության համար մեղադրել է հրեաներին. այդ մեղադրանքի հիման վրա էլ ձևավորվել է նրա ռասիստական գաղափարախոսությունը: 1933 թ-ի հունվարին Հիտլերը հռչակվել է վարչապետ, իսկ 1934 թ-ին իր ձեռքում է կենտրոնացրել ողջ իշխանությունը՝ միավորելով վարչապետի ու նախագահի պաշտոնները: Դառնալով նաև զինված ուժերի գլխավոր հրամանատար՝ Հիտլերը ճնշել է ընդդիմադիր շարժումները, միլիոնավոր մարդկանց նետել համակենտրոնացման ճամբարներ, Գերմանիայում ապրող հրեաներին զրկել բոլոր իրավունքներից: 1938 թ-ին գրավել է Ավստրիան, 1939–40 թթ-ին Լեհաստանը, Չեխոսլովակիան, Նորվեգիան, Դանիան, Բելգիան, Ֆրանսիան, Հունաստանը: 1941 թ-ի հունիսի 22-ին, առանց պատերազմ հայտարարելու, հարձակվել է ԽՍՀՄ-ի վրա, կարճ ժամանակամիջոցում գրավել Մերձբալթյան երկրները, Բելոռուսիան ,Ուկրաինան, Մոլդավիան ,Ռուսաստանի մի մասը, հասել մինչև Մոսկվայի մատույցները, մինչև Ստալինգրադ և Հյուսիսային Կովկաս:Բռնագրավված երկրներում խաղաղ բնակչությանը և ռազմագերիներին զանգվածաբար ոչնչացրել կամ քշել են համակենտրոնացման ճամբարներ: Հիտլերն այս գործողությունների գլխավոր կազմակերպիչներից էր:Կանխազգալով ֆաշիստական Գերմանիայի մոտալուտ պարտությունը՝ կայսերական գրասենյակի գետնահարկում Հիտլերն ինքնասպան է եղել:

Իոսիֆ Ստալին

Image

Իոսիֆ Ստալինը, քաղաքական, ռազմական գործիչ է, ԽՍՀՄ առաջնորդը` 1924–53 թթ-ին:Իոսիֆ Ստալինը ծնվել է 1879 թ. դեկտեմբերի 21-ին, Վրաստանի Գորի քաղաքում: 1920-ական թթ. դարձել է Ռուսաստանի, նաև ամբողջ խորհրդային միության առաջնորդ։ Իր ձեռքում կենտրոնացրել է երկրի կառավարման բոլոր լծակները։ Հաշվեհարդար է տեսել բոլոր քաղաքական հակառակորդների հետ։ Բռնաճնշումները 1930-ական թթ. դարձել են զանգվածային։ Պետանվտանգությունը հետևում էր քաղաքացիների պահվածքին ու գործերին։ Նույնիսկ մեկ փոքր օրենք խախտելու դեպքում, քաղաքացուն կարող էին ձերբակալել և Ստալինյան ճամբարներ ուղարկել, ուր տառապում էին բազում անհիմն դատապարտված մարդիկ։Ձևավորվել էր ստալինյան բռնապետությունը: 1936–38 թթ. դարձել են խորհրդային պատմության «սև տարիները»: Ընդհանուր առմամբ՝ ստալինյան բռնությունների զոհ է դարձել ավելի քան 20 մլն մարդ: Չնայած ֆաշիստական Գերմանիայի հետ մերձեցման նրա քաղաքականությանը՝ 1941 թ-ին Գերմանիան հարձակվել է ԽՍՀՄ-ի վրա: Պատերազմի տարիներին Ստալինը եղել է Պաշտպանության պետական կոմիտեի նախագահը, բանակի գերագույն գլխավոր հրամանատարը:Ակտիվ մասնակցել է հակահիտլերյան միության ստեղծմանը։ Դրա շնորհիվ Սովետական Միությանը հաջողվեց հաղթել  ֆաշիստների իշխանությունը։ Ստալինին նաև շնորհվել է «Գեներալիմուս» կոչումը։Ստալինյան բռնություննը շարունակվել է նաև հետպատերազմյան տարիներին,որն ընդհատվեց 1953 թ. նրա մահով: Ստալինը վախճանվել է 74 տարեկան հասակում։

Լենին

Lenin_CL

Լենին — Խորհրդային Ռուսաստանի դիկտատոր: Նա առաջին հերթին պրոֆեսիոնալ հեղափոխական եւ դավադիր էր: նա ապրում է հեղափոխությամբ եւ հեղափոխության.մեջ: Նպատակն էր համաշխարհային սոցիալական հեղափոխությունը: Նրա անձնական կյանքում զգացմունքներ երբեք մեծ դեր չեն խաղացել: Նա առաջնորդվում էր սառը տրամաբանությամբ , թեև  լավ կարողանում էր  ճնշում գործադրել մյուսների զգացմունքների վրա եւ օգտագործում իր նպատակների համար: Լենինը և բոլշեւիկները գործունեություն  ծավալեցին բարոյազրկված բանակի եւ բանվորների, ինչպես նաև գյուղացիների անկարգությունները սադրելու համար:Չկար այնպիսի մի ուժ , որը կարող է կանխել կամ խանգարել նրանց : Նորագույն պատմության մեջ  երբեք  ոչ մի մեծ երկիր չի անցել այնպիսի սոցիալական ցնցումների միջով , որոնց հանգեցրել է Լենինի  Ռուսաստանում կոմունիզմ կառուցելու ձգտումը: Հաշվի առնելով աշխարհը ցնցած այդ իրադարձությունները Լենինի անձը ձեռք է բերել մեշ նշանակություն. Նա իշխանության գլխին էր,ղեկավար էր, առաջնորդող ուժ:Ռուսաստանի կոմունիստական ​​փորձ հանգեցրեց տնտեսության փլուզման, սովի եւ բարբարոսության :

 
Оставить комментарий

Опубликовал на 22 января, 2014 в Պատմություն, Uncategorized