RSS

Архив за день: 23 января, 2014

Սևակի պոեզիան

Image

Պարույր Սևակ.հայ մեծանուն բանաստեղծ:Ինձ շատ  դուր եկավ Սևակի պոեզիան,որտեղ կա և՛ սեր,և՛ ատելություն,և՛ դավաճանություն,և՛ հայրենասիրություն:Այն առանձնահատուկ է նրանով,որ յուրաքանչյուր տողի,բառի մեջ պարզ երևում է հեղինակի խոհերը,հույզերը,հիասթափությունը,բողոքը:Այդ տողերը կարող են դաստիարակել ցանկացած ընթերցողի:Տողեր,որոնք կարելի է անընդհատ կարդալ ու կարդալ և երբեք չհոգնել:

 
Оставить комментарий

Опубликовал на 23 января, 2014 в Գրականություն, Uncategorized

 

Առողջ սնվելակարգ, առողջ սնունդ

Առողջ սնունդ  է համարվում հավասարակշռված,բազմազան և ռեժիմով սնունդը: Անհրաժեշտ է,որպեսզի  մեր օրվա սնունդը պարունակի բավարար քանակի սննդանյութեր` սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր,վիտամիններ, հանքային նյութեր:Դրա համար սնունդը պետք է լինի բազմազան և  այդ դեպքում մարդը ապահովված կլինի բոլոր հանքային նյութերով և վիտամիններով:Շատ կարևոր է նաև ռեժիմով սնվելը:Ռեժիմով սնվելը ապահովում է մարսողական համակարգի կողմից սննդանյութերի արդյունավետ յուրացումը և նյութափոխանակությունը: Ճիշտ է համարվում օրական 4 անգամյա սնվելու ռեժիմը` 4-5 ժամ ընդմիջումներով: Սննդի քանակական բաշխումը խորհուրդ է տրվում կատարել հետևյալ կերպ. առաջին նախաճաշին ընդունել օրական սննդաբաժնի 25%-ը,երկրորդ նախաճաշին` 15%-ը, ճաշին` 35%-ը, ընթրիքին` 25%-ը:

Իմ օրվա ռեժիմը

7:30-արթնանալ և լվացվել

8:00-նախաճաշ (թեյ,թխվածք)

8:45-դպրոց գնալ

12:30-ընդմիջում.ճաշ(նրբերշիկով բուտերբրոդ կամ խաչապուրի)

13:00-դաս

15:00-տուն գնալ

16:30-ընթրիք (հաց,ապուր,հյութ,միրգ)

18:00-դասապատրաստում

21:00-ազատ ժամ(համակարգիչ եմ խաղում,հեռուստացույց եմ նայում)

21:30-երեկոյան թեթև ընթրիք (թեյ,թխվածք,միրգ)

22:30-քուն

Ես երեկ ընդունել եմ 1311 կալորիա և ծախսել եմ 1530 կալորիա: