RSS

Архив за день: 28 января, 2014

Անգեղակոթի ժողով

Թուրք-պարսկական պատերազմների հետևանքով ավերակների վերածված Հայաստանում առաջ եկավ ազատագրվելու ձգտում: 1677թ. Էջմիածնում տեղի ունեցավ գաղտնի ժողով, որը ղեկավարում էր Հակոբ IV Ջուղայեցին:
Ժողովը որոշեց Հայաստանի ազատագրության ակնկալիքով կաթողիկոս Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ պատվիրակությունը ուղարկել Եվրոպա: Պատվիրակությունը անցնում է Վրաստան, ապա Կոստանդնուպոլիս: Այստեղ կաթողիկոսը մահանում է, իսկ պատվիրակության անդամները ցրվում են: Միակ անձը, որը շարունակում է ճանապարհը դեպի Եվրոպա, Սիսիանի մելիք Իսրայելի որդին էր` Յավրի անունով:Վերջինս սկզբում բնակություն է հաստատումՎենետիկում, ապա մեկնում Ֆրանսիա, մտնում զինվորական ծառայության մեջ և հեծելազորի կապիտանի աստիճանով մասնկացում Անգլո-Ֆրանսիական պատերազմին:Գերի ընկնում և ազատ արձակվելով գերությունից` բնակություն հաստատում Պֆալցի իշխանությունում(Հռենոս գետի ափին): Եվրոպայում Յավրին հայտնի էր Օրի անունով:Կարճ ժամանակահատվածում Օրին մտերմացավ Պֆալցի կայսրընտիր (կուրֆյուրստ) Հովհան-Վիլհելմի հետ: Իսրայել Օրուն հաջողվեց համոզել Հովհան-Վիլհելմին ուշադրություն դարձնել հայ ժողովրդի ճակատագրին:
Նա ծրագիր ներկայացրեց, որի համաձայն 20-25.000-անոց եվրոպական բանակը Լեհաստանի և Ռուսաստանի տարածքով հասնելու էր Աստրախան և նավերով դուրս էր գալու ափ` ներկայիս Բաքվի մոտ, ապա Արևելյան Անդրկովկասում միավորվելով 100.000-անոց հայկական ապստամբ բանակի հետ` 20 օրում ջախջախելու էր 5.000-անոց պարսկական բանակը և գրավելու էր Արևելյան Հայաստանի կենտրոն Երևանը: 1698 թ. Հովհան-Վիլհելմը Իրայել Օրուն ուղարկեց Հայաստան իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով:1699թ. Իսրայել Օրին ժամանեց Հայաստան, սակայն հասնելով Էջմիածին` չհանդիպեց Ամենայն Հայոց կաթողիկոս Նահապետ Եդեսացուն, քանի որ վերջինս Լեոյի պատկերավոր բառերով ասած «փարաջա հագած փաշա էր»:
Իսրայել Օրին մեկնեց Զանգեզուր և որոշ տվյալներով նաև Ղարաբաղ: Վերադառձավ Զանգեզուր` Անգեղակոթ գյուղ,որի տերն էր Մելիք Սաֆրազը,որը, իմանալով Օրու նպատակների մասին,օգնում է կազմակերպել Անգեղակոթի <<Գաղտնի իշխանական խորհուրդը>>:Այն Հայաստանի անունից լիազորություններ պիտի տար Հովհան-Վիլհելմին և Իսրայել Օրուն:1699թ. ապրիլին Իսրայել Օրու նախագահությամբ տեղի ունեցավ ժողով, որին մասնակցում էին Սյունիքի և Արցախի մելիքները:Ըստ տեղեկությունների`ժողովին մասնակցել են հետևյալ տասը մելիքները` Հայկազի որդի Փիլիպոս,Ասատուրի որդի Սարուխան,Մելքոնի որդի Սաֆրազ,Պաղտասարի որդի Մելքոն,Նարինբեկի որդի Շահնազար, Պահումի որդի Մելքոն, Պաղտասարի որդի Թադևոս,Յավրի որդի Աղաջան, Նավի որդի Հովհաննես և Շահինի որդի Սուքիաս: Ահա թե ինչպիսին է եղել Լեոյի գնահատականը այս ժողովին.<<Միամիտ,կարելի է ասել` նախնադարյան գյուղապետների մի հավաքույթ էր Անգեղակոթի գերագույն խորհրդակցական ժողովը:Օրու համար նշանակություն չուներ, որ այդ ժողովը տեղի է ունենում Ղարաբաղի Լեռնաստանի մի կորած անկյունում:Կարևորը նրա համար այն էր,որ կարող է ներկայացնել այդ մարդկանց Եվրոպային իբրև մի կազմակերպություն,որը բարբառում է այս լեզվով.<<Մենք Մեծ Հայաստանի գլխավորներս և ատենակալներս>>:Ահա,սնապարծության և մեծամտության  ինչ խոյանքներ կարող էր տալ մի խեղճ ու աղքատ գյուղ մի ռոմանտիկ քաղաքագետի,որի երազն էր մի թագավորական գահ>>:Սակայն փաստ է,որ Օրին ձեռնարկել էր մի հսկայական գործ,որը պիտի հեղաշրջեր հայ իրականությունը:Ժողովի ժամանակ տիրապետող էր այն միտումը, թե հայերը միայն սեփական ուժերով անկարող են իրականացնել պատմական այդ գերխնդիրր, ուստի պետք է ապավինեն Հռոմի պապի միջամտությանն ու Արևմուտքի որևէ հզոր թագավորի օգնությանը:Անգեղակոթի ժողովի մասնակիցների անունից հայտնի է չորս դիմում` Պֆալցի կուրֆյուրստին, Ինոկենտիոս XII պապին, Պետրոս I-ին և Ավստրիայի Լեոպոլդ կայսրին: Կարևոր էր հատկապես Հովհան Վիլհելմին հասցեագրված դիմումը, որով մելիքները միակամ հավաստում էին Հայաստանի թագը նրան շնորհելու իրենց որոշումը և թախանձագին խնդրում արագացնել գերմանական զորքերի առաքումը Հայաստան; Բացի դրանից մելիքները Իրսայել Օրուն տվեցին իրենց ստորագրություններով և կնիքներով դատարկ թղթեր (քարտ բլանշ), որոնք Իսրայել Օրին պետք է օգտագործել ըստ իր հայեցողության:1699թ. սեպտեմբերի կեսերին Օրին, մելիքների դիմումնագրերով և Մինաս վարդապետի ընկերակցությամբ, վերադարձավ Դյուսելդորֆ` հայ-արևմտաեվրոպական հետագա բանակցությունները շարունակելու համար: Սակայն Օրիի ներկայացրած ծրագիրը չքննարկվեց: Նրան վերջնականապես պարզ դարձավ,որ Եվրոպայում հույսեր չկան Հայաստանն ազատագրելու նախատեսված ծրագիրն իրականացնելու համար: Այդ ժամանակ է, որ Օրիի մոտ տեղի ունեցավ վերջնական հեղաբեկում. հիասթափված Եվրոպական պետությունների սին խոստումներից, նա լիովին համոզվեց, որ հայ ժողովուրդը արևմտաեվրոպական արքունիքներից սպասելիք չունի, և նրա ազատագրության գործի հեռանկարները վերջնականապես կարող է կապվել միայն Ռուսաստանի հետ: Նա հասկացավ, որ առկա պայմաններում Եվրոպական պետություններից միայն Ռուսաստանը կարող է իրական շահագրգռություն ունենալ հայերի խնդրում և գործնականապես զբաղվել դրանով:

 

Ֆաշիստների և Նացիստների տարբերություն

Բռնապետությունը պետության կառավարման տեսակ է, որի դեպքում իշխանությունը պատկանում է միայն մեկ անձի, իսկ քաղաքական համակարգը բռնատիրական է. բացակայում է խոսքի ազատությունը, չկան քաղաքական կուսակցություններ: Ամբողջատիրական պետությունը բնորոշվում է ողջ հասարակության մեջ ներթափանցելու, նրա առանձին մասերը համընդհանուր վերահսկողության ենթարկելու ձգտումով: Ֆաշիզմը ամբողջատիրության  իտալական դրսեւորումն է, նացիզմը՝ գերմանական: Մի հետաքրքիր տարբերություն կա իտալական ֆաշիստական ու գերմանական նացիստական գաղափարախոսությունների համեմատականում: Բ. Մուսոլինին իր ֆաշիստական գաղափարներում գերակա դեր է տվել պետությանը, ուզում էր վերականգնել Հին հռոմի փառքը: Նա մշակել էր տնտեսավարման նոր համակարգ,ստեղծվել էր Արտադրական միությունների ազգային խորհուրդ,որը գտնվում էր ֆաշիստական կուսակցության վերահսկողության ներքո: Իսկ Ա. Հիտլերն իր նացիստական գաղափարներում իբրեւ գերակա արժեք, հռչակել  է տեսակը (ցեղը): Նացիստները քարոզում էին ատելություն այլ ազգերի նկատմամբ  և ուզում էին իրենց տիրապետությունը հաստատել ողջ աշխարհում: Հիտլերը չազգայնացրեց  տնտեսությունը,պահպանվեցին մասնավոր ձեռնարկությունները,սակայն դրանք պետության վերահսկողության տակ էին:

 
Оставить комментарий

Опубликовал на 28 января, 2014 в Պատմություն, Uncategorized

 

Պատմության ստուգողական

1.Նկարագրել առաջին հանրապետության բանակի մղած որևէ ճակատամարտ

1918թ. Անգլիայի և Թուրքիայի միջամտությամբ Արցախում հաստատվեց Ադրբեջանի գերիշխանությունը:Արցախի ժողովուրդը ամեն գնով պայքարում էր իր ազատության համար: 1920թ մարտին թեժ մարտեր են ընթանում Ասկերանում,որոնք տևում են 18 օր. մոտ 500 հայեր` 3500-4000 հոգուց բաղկացած զորքի դեմ։ Թուրք-թաթարական ուժերը Ասկերանը գրավելուց հետո սկսեցին Շուշվա կոտորածը։ Այս արյունահեղությունը Հայաստանի կառավարությանը ստիպում  է օգնության ձեռք մեկնել։ Այդ ժամանակ Հայաստանի առաջին հանրապետության պաշտպանության նախարար էր Դրաստամատ Կանայանը: Մարտի 21-22-ի գիշերը երբ ադրբեջանցիները տոնում էին Նովրուզ Բայրամը (սա ադրբեջանական տոնակատարություն էր,որը հայտնի էր հայերին զոհաբերելու ծեսով),հայեր նախապատրաստվում և իրականացնում են անակնկալ հարձակում: Այս հարվածի արդյունքում և հայ և ադրբեջանական կողմերը տվեցին բազմաթիվ կորուստներ: Ազատագրվում է Արցախի մի մասը, հաստատվում հարաբերական անդորր։ Հռչակվում է Ղարաբաղի հայկական կառավարություն։ 1920-ի ապրիլի 25-ին  Ղարաբաղի հայության 9-րդ համագումարը հռչակեց Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանի Հանրապետությանը որպես նրա անբաժան մաս:Սակայն իրավիճակը փոխվում է, երբ Ապրիլի 28-ին Ադրբեջանում հռչակվում է խորհրդային իշխանություն և կարմիր բանակի մի զորագունդ մտնում է Շուշի,   Հայաստանի Հանրապետության զորքերը կառավարության հրամանով հեռանում են  Արցախից։

2.Համեմատել խորհրդային հայստանի երեք պետական գործիչներին

Խորհրդային Հայաստանի պետական գործիչներից են Սարգիս Կասյանը, Ալեքսանդր Մյասնիկյանը, Աղասի Խանջյանը: Ի տարբերություն վերջին երկուսի Կասյանը այն գործիչներից է ,ով իր սեփական ձեռքերով է գրել իր ժողովրդի սև էջերը: Նա եկել էր Հայաստան ,որպեսզի իրականացներ պառակտիչ աշխատանքներ: Թուրք-հայկական պատերազմի ժամանակ Սարգիս Կասյանը քայքայիչ ու կազմալուծող աշխատանք էր տանում հայկական բանակի թիկունքում: Նա ամեն ինչ անում էր սեփական ժողովրդին ստրկացնելու համար: Սարգիս Կասյանը` որպես Հեղկոմի նախագահ, ոչինչ չարեց Հայաստանում բռնությունների ալիքը մեղմելու համար, պետական ապարատի, բանակի համար թալանում ու կեղեքում էին սեփական ժողովրդին, բռնագրավում էին մարդկանց ունեցվածքը, փշրում, ջարդում ու հողին էին հավասարեցնում տասնյակ տարիների ընթացքում արդար աշխատանքով կուտակածը: Պատրաստ էր հանուն «Համաշխարհային հեղափոխության» շահերի` զոհել թե՛ Հայաստանը, թե՛ հայությանը:Դա բողոքի ալիք բարձրացրեց ժողովրդի մոտ,և նա հեռացավ: Ալեքսանդր Մյասնիկյանը և Աղասի Խանջյանը իրենց գործունեությամբ տարբերվում էին Կասյանից:Ժողովուրդը նրանց սիրում էր և վստահում: Մյասնիկյանը Հայաստանի ղեկը ստանձնեց շատ ծանր պայմաններում:Նրա խնդիրն էր մեղմել ժողովրդի ատելությունը խորհրդային կարգերի նկատմամբ և ամրապնդել իշխանությունը: Եվ Մյասնիկյանին հաջողվեց լուծել իր առջև դրված խնդիրը: Նա մեծ ժողովրդականություն էր վայելում հանրապետությունում: Մյասնիկյանի հեղինակությունն ավելի ամրապնդվեց, երբ Պարսկաստանից վերադարձան տարագրված հայ մտավորականներից շատերը: Ալեքսանդր Մյասնիկյանի մեծ վաստակը պիտի համարել այն, որ նա կարողացավ տեռորի և անվստահության այդ տարիներին համախմբել ցաքուցրիվ հայ մտավորականությանը: Նա, լինելով մտավորական, մեծ նշանակություն էր տալիս մշակույթի զարգացմանը: Մյասնիկյանը կարճ ժամանակամիջոցում կարողացավ հարթեցնել Հայաստանում առկա սուր խնդիրներն ու քաղաքական տարակարծությունները: Մեծ էր նրա ներդրումը նաև երկրում անգրագիտության վերացման գործում: Նա գրեթե միակ գործիչն էր, որ լրջորեն ընդդիմացավ Ստալինին Արցախի ճակատագիրը որոշելու հարցում: Ալեքսանդր Մյասնիկյանին կարելի է համարել Ստալին-Բերիա դահճախմբի առաջին հայազգի զոհը:Աղասի Խանջյանը ըմբոստ էր և նույնպես չէր կամենում Ստալին-Բերիա զույգի կամակատարը լինել:Երկրում զարգանում էր տնտեսությունը ,առաջընթաց քայլեր արվեցին կրթության և անգրագիտության վերացման ոլորտում. մտցվեց պարտադիր յոթնամյա կրթություն: Նա առաջիններից էր, որ լրջորեն մտածեց հայրենադարձության գաղափարը կյանքի կոչելու մասին: Սակայն զարգացման հետ մեկտեղ Խանջյանի կառավարման տարիներին ավելի էր ամրապնդվում վարչահրամայական ապարատը, տեռորը սեփական ժողովրդի հանդեպ, անհատի պաշտամունքը: Ամենուր սարսափ էր տարածված կուսակցության նկատմամբ:Այնուամենայնիվ, Աղասի Խանջյանը ժողովրդի սիրելին էր` շնորհիվ իր անհնազանդ բնավորության: Նա ժամանակի բոլշևիկ այն եզակի գործիչներից էր, որոնց համար ազգային արժեքները առավել կարևոր էին, քան նեղ կուսակցական շահերը: Աղասի Խանջյանը նույնպես կասկածելի հանգամանքներում ինքնասպան եղավ: Նրանք երեքն էլ ծառայում էին խորհրդային իշխանությանը, սակայն նրանցից միայն Կասյանին կարելի է առանձնացնել իր կործանարար գործունեությամբ,որը ոչ մի օգուտ չբերեց իր ազգին: