RSS

Архив рубрики: Մխիթար Սեբաստացի նախագիծ

Մխիթար Սեբաստացի նախագծի ամփոփում

<<Մխիթար Սեբաստացի>> նախագծի շրջանակներում ծանոթացա Մխիթարյան միաբանության կայքին: Որտեղ ավելի մանրամասն է շարադրված նրա կենսագրությունը և գործունեությունը: Ճիշտ է կայքը անգլերեն է, բայց ես աշխատել եմ ինչ-որ չափով թարգմանել ինձ հետաքրքրող մասերը: Օրինակ ես իմացա, որ Մխիթար Սեբաստացին Սևանա կղզում տեսիլք է ունեցել, որի ժամանակ նա տեսել է Սուրբ Մարիամին: Նաև իմացա, որ Միաբանությունը ունի  զինանշան, որի վրա կա չորս տառ`Ո.Կ.Վ.Ա.: Այդ տառերը<< Որդի Կույսի Վարդապետ Ապաշխարության>> նախադասության սկզբնատառերն էին: Իմ կարծիքով ավելի լավ կլիներ, որ Մխիթարյան միաբանության կայքը լիներ նաև հայերեն լեզվով:Ամփոփելով իմ կատարած աշխատանքը` ես ինձ կգնահատեմ 8-9 միավոր, քանի որ կատարել եմ առաջադրանքների մեծ մասը (նախագծային աշխատանքի արդյունավետ մասնակացություն), բոլոր աշխատանքները տեղադրել եմ բլոգիս <<Մխիթար Սեբաստացի նախագիծ>> էջում (արդյունավետ բլոգավարություն, ստեղծագործական աշխատանք), ուսումնասիրել եմ միաբանության կայքը և կատարել եմ թարգմանություններ, պատրաստել եմ տեսանյութ:

 

Մխիթարյան միաբանության զինանշանի բացատրությունը

Image

Մխիթարյան միաբանության զինանշանը շատ բանի մասին  է պատմում :Այն վահանի նման է, որի կենտրոնում կա խաչ: Խաչի ծայրերին կան տառեր Ո.Կ.Վ.Ա.,դրանք  << Որդի Կույսի Վարդապետ Ապաշխարության>> նախադասության սկզբնատառերն են: Խաչի չորս անկյուններում կան չորս առարկաներ, որոնք խորհրդանշում են վանականի հոգևոր ճամփորդությունը և բնորոշ են  առաքյալի կյանքին` կրակ,  զանգ,վարդապետի գավազան և բաց գիրք:Քանի որ իրական  Մխիթարյան միաբանը իր սրտում միշտ վառ է պահում աստվածային սիրո կրակը և երբ պահանջվում է հնազանդվել , նա իրականացնում է իր առաքելությունը `քարոզելու Հիսուսի ավետարանը:

Աղբյուրը`http://mechitar.com/index.php?iM=1

 

Թարգմանություն Մխիթարյան միաբանության կայքից

1692 թ Սևանի կղզում Մխիթարը հիացած Մադոննայի պատկերով,աղոթում էր,հանկարծ նրա աչքին երևում է կույս Մարիամը երկու սրբերի `Մանեսսայի և Մարիամի, հետ միասին: Մարիամ Աստվածածինը խոսում է Մխիթարի հետ և հարցնում.<<Ի՞նչ ես ուզում:Ասա ինձ և այն կլինի քոնը>>: Շատ ձգտումներ ունեցող Մխիթարը այդպիսի հարցին չէր կարող տալ ավելի լավ պատասխան ,քան .<<Սուրբ Աստվածամայր, ես  խնդրում եմ այն,, ինչ որ դուք եք  ուզում>>, որովհետև հավատում էր, որ իր գոյութունը գտնվում է  Մարիամ Աստվածածնի ձեռքերում,հասկանում էր,որ ինչ ցանկալի է իրեն,համապատասխանում է Աստվածամոր կամքին: Այդ պատասխանը լսելով Մարիամը ասաց.<<Թող լինի այդպես>> և տեսիլքն  անետացավ:

Աղբյուրը`http://mechitar.com/aboutus/index.php?iM=14

 
Видео

Անճառին խորան

 

 

 

Սևանավանք

Սևանի վանքը գտնվում է Սևանի թերակղզում (նախկինում՝ կղզի), հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը 305թ.-ին։ Դեռևս բրոնզե դարում կղզին շրջապատված է եղել բերդապարիսպով, իսկ մինչ քրիստոնեության մուտքը Հայաստան այստեղ է եղել հեթանոսական մեհյան: IX դարում Սևանը եղել է Սյունյաց իշխանների կարևոր հենակետերից մենկը, իսկ 874 թվականին թագավոր Աշոտ Բագրատունու դուստրը`Մարիամը, Սևանակղզում կառուցել է երկու եկեղեցի` Առաքելոց և Աստվածածին: Համալիրի տարած քում կան հին շինությունների մնացորդներ, խաչքարեր, գերեզմաններ։ Այստեղ 19–րդ դ վերջերին պահպանվում էին 200 ձեռագրեր և 400 տպագիր գրքեր, եկեղեցական զգեստներ, զարդեր, խաչեր։Միջին դդ Սևանավանքը հանդիսացել է գիտության, ձեռագրերի ընդօրինակության և բարձր տիպի ուսումնական կենտրոն, որտեղ ժամանակին իրենց բեղմնավոր գործունեությունն են ծավալել կաթողիկոսներ Մաշտոց Ա Եղվարդեցին,Սարգիս Ա Սևանեցին , պատմիչ և կաթողիկոս Հովհաննես Ե. Դրասխանակերտցին, Վենետիկի Մխիթարյան միաբանության հիմնադիր՝ Մխիթար Սեբաստացին։Այժմ այստեղ գործում է հոգևոր դպրոց-ճեմարան։

Աղբյուրը`http://www.armeniapedia.org/index.php?title=%D5%8D%D6%87%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B6%D6%84

 

Սեբաստիայի Սուրբ Նշան վանք

Սուրբ Նշան Վանքը գտնվում է Սեբաստիայում: Այն հիմնադրվել է Սենեկերիմ թագավորի որդի իշխան Ատոմ – Աշոտի կողմից:  Վանքը կոչվել է այն մասունքի անունով, որը Սենեկիրիմ թագավորը բերել է Վարագավանքը վանքից, և որը հետ են  վերադարձրել նրա մահից հետո: Սուրբ Նշան վանքը լուսավորության եւ գիտության կենտրոն էր մինչեւ Հայոց ցեղասպանութունը: Վանքը միջնադարյան հայկական ձեռագրերի շտեմարան էր: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին այդ ձեռագրերը չեն ոչնչացվել և տեղափոխվել են Երուսաղեմի Հայոց պատրիարքարան: Վանքը այսօր ամբողջությամբ քանդված է և այդ տեղում հիմա  ռազմակայան է:

Աղբյուրը`http://en.wikipedia.org/wiki/Sourb_Nshan_of_Sebastia

 

Մխիթար Սեբաստացի

Image

Գիտամշակութային և եկեղեցական գործիչ Մխիթար Սեբաստացին Մխիթարյան միաբանության հիմնադիրն է:

Մխիթար Սեբաստացին ծնվել է Սեբաստիա քաղաքում, 1676-ի փետրվարի 7-ին։ Իսկական անունը եղել է Մանուկ, հետագայում, հոգևորական կոչում ընդունելիս դարձել է Մխիթար: Նախնական կրթությունն ստացել է տեղի Ս. Նշան վանքում: Աշակերտական տարիներից ի հայտ է բերել նկատելի հարցասիրություն, տրամաբանելու, վերլուծելու կարողություն, ունեցել է որոնող, սուր միտք, հատկանիշներ, որոնք գրավել են էջմիածնի նվիրակ Միքայել արքեպիսկոպոսի ուշադրությունը և դրդել նրան՝ պատանուն բերելու էջմիածին։Այստեղ, սակայն, Մխիթարի հետ վարվել են դաժանորեն, ոչ թե հետևել են նրա կրթությանը, այլ աշխատեցրել են որպես ծառա։ Հիասթափված միաբանների վերաբերմունքից, շրջապատի թանձր խավարից, նա փախչում է Սևանա վանքը, ապա վերադառնում իր ծննդավայրը։Դեպի լույս, գիտություն ձգտող պատանին նորից է ընկնում ճանապարհ, այս անգամ ծրագրելով անցնել Եվրոպա, ստեղծել կրոնական միաբանություն, որը օգտակար լիներ ժողովրդի մտավոր զարգացմանը, լուսավորությանը։ 1701թ-ին իրագործում է տարիների երազը, ստեղծում կրոնական միաբանություն` տասը անդամներով։

Հռոմի պապը, նկատելով որ միաբանությունը կարող է օգտակար լինել կաթոլիկության տարածմանը Արևելքում, մասնավորապես պետականազուրկ հայ ժողովրդի մեջ, ընդառաջում է Մխիթարին, տրամադրում փոքրիկ մի դղյակ, նյութական միջոցներ, իսկ 1717-ին հատուկ հրովարտակով նրան է հանձնում Վենետիկ քաղաքի մոտ գտնվող Սուրբ Ղազար կղզին: Այստեղ Սեբաստացին կառուցում է եկեղեցի, բացում դպրոց, պատրաստում է միաբան-գործիչներ: Սբ Ղազարում նա զբաղվում է մատենագիտական աշխատանքով, ղեկավարում իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարում թարգմանություններ, հրատարակում գրքեր: Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվում է Մխիթարյան:

Մխիթար Սեբաստացին աշխարհաբարի քերականության առաջին դասագրքի՝ «Դուռն քերականության աշխարհաբար լեզվին հայոց»-ի հեղինակն է: Արժեքավոր է նաև նրա «Քերականություն գրաբար լեզվի հայկազյան սեռի» երկը, որտեղ քննել է գրաբարի ձևաբանությունը, շարահյուսությունը, սահմանել կանոններ, անդրադարձել ուղղագրության և այլ հարցերի: Հայագիտական մեծ նվաճում է Սեբաստացու «Բառգիրք հայկազյան լեզվի» աշխատությունը, որն այսօր էլ ունի բացառիկ արժեք. ընդգրկում է ժամանակի հայերեն ձեռագիր ու տպագիր բառագանձը՝ ավելի քան 100 հզ. բառահոդված: Ուշագրավ է նաև նրա «Տաղարան» ժողովածուն, որի բանաստեղծությունների մի մասը, որպես շարական, Սեբաստացու երաժշտությամբ, երգում են ցայսօր:

Աղբյուրը`

http://encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1374

http://www.litopedia.org/index.php?title=%D5%84%D5%AD%D5%AB%D5%A9%D5%A1%D6%80_%D5%8D%D5%A5%D5%A2%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D6%81%D5%AB