RSS

Ժառանգում ըստ օրենքի

15 Янв

Օրենքով իրականացվող ժառանգումը,որը չի փոփոխվել ժառանգատուի կողմից կոչվում է ժառանգում ըստ  օրենքի:Եթե քաղաքացու մահից հետո չկա կտակ,ապա տեղի է ունենում ըստ օրենքի ժառանգում:Ամեն ժառանգում տեղի է ունենում ժառանգատուի մահվան փաստով:Ըստ օրենքի ժառանգումը առաջանում է ժառանգատուի մահվան,կտակի բացակայության,ժառանգատուի հետ ազգակցական,ամուսնական կապի և այլ փաստերի առկայության հիման վրա:

Ըստ օրենքի ժառանգման դեպքում ժառանգ են համարվում այն անձիք,ովքեր նշված են օրենքում:Նրանք կոչվում են օրինական ժառանգներ,որոնց թվարկումը գրված է Քաղ.օր. 1216-1220 հոդվածներում:

Ըստ օրենքի ժառանգում տեղի է ունենում հետևյալ դեպքերում.

Ա. Ժառանգատուն կտակ չի թողել

Բ. Կտակ կազմվել է գույքի մի մասի նկատմամբ,իսկ մնացած մասը ժառանգվում է ըստ օրենքի  ժառանգման կանոններով

Գ. Ըստ կտակի ժառանգը մահացել է ժառանգատուից առաջ

Դ. Ժառանգները հրաժարվել են ժառանգությունից

Ե. Կտակը ամբողջությամբ կամ նրա մի մասը ճանաչվել է անվավեր

Զ. Կտակում նշված է`ժառանգական իրավունքից զրկել որոշ ժառանգների,առանց հիշատակելու մյուս ժառանգներին,որոնք դրանով իսկ կարող են ժառանգել ըստ օրենքի:

Ըստ օրենքի ժառանգման դեպքում ժառանգատուի գույքը անցնում է ամուսնուն,զավակներին,ծնողներին և մյուս օրինական ժառանգներին:Իսկ ինչու նրանց,որովհետև ժառանգատուն համատեղ  ապրել է նրանց հետ,այդ անձիք նաև մասնակցել են ժառանգատուի գույքի ձեռք բերմանը,պահպանմանը,օգտվել են դրանցից,իսկ ժառանգատուի մահից հետո շարունակում են օգտվել դրանցից:

Ժառանգները, ըստ ժառանգատուի հետ ազգակցական կապի աստիճանի, բաժանվում են հերթի:ՀՀ 1998թ. Քաղաքացիական օրենսգրքով սահմանված է չորս հերթ:

Առաջին հերթի ժառանգներն են մահացածի երեխաները,ամուսինը, ծնողները:Երեխաները ժառանգատուի ամենամոտ ժառանգներն են:Երեխաները ժառանգում են և հոր,և մոր մահվանից հետո:Նրանք ժառանգ են անկախ նրանից ծնվել են օրինական ,թե արտաամուսնական կապի հետևանքով:Արտաամուսնակն կապի հետևանքով ծնվածները միշտ ժառանգ են ,եթե մայրն է մահանում:Իսկ հոր դեպքում ժառանգ են համարվում միայն այն դեպքում,եթե օրենքով հաստատված է հայրությունը:Ժառանգատուի երեխաները `անկախ սեռից,ընտանեկան,նյութական դիրքից,հավասարապես են ստանում ժառանգություն:Ժառանգատուի երեխաներին հավասար ժառանգներ են նաև որդեգրած երեխաները,  իսկ խորթ երեխաները ժառանգներ չեն: Առաջին հերթի ժառանգ է նաև ամուսինը,բայց եթե նրանց ամուսնությունը հաստված է օրենքով:Ծնողները առաջին հերթի ժառանգ են համարվում իրենց զավակների մահվանից հետո:Ըստ որում մայրը բոլոր դեպքերում ժառանգ է,իսկ հայրը միայն այն դեպքում,եթե օրենքով հաստատված է նրա հայրությունը:Խորթ  ծնողները ժառանգներ չեն:

Երկրորդ հերթի ժառանգներն են մահացածի հարազատ եղբայրներն ու քույրերը:Սակայն նրանք ժառանգման են հրավիրվում հետևյալ չորս դեպքերում.

Ա. Եթե բացակայում են առաջին հերթի բոլոր ժառանգները:

Բ. Եթե առաջին հերթի բոլոր ժառանգները չեն ընդունում իրենց ժառանգությունը:

Գ.Եթե առաջին խմբի բոլոր ժառանգները կտակարարի կողմից զրկվել են ժառանգությունից:

Դ.Եթե առաջին հերթի բոլոր ժառանգները օրենքի ուժով զրկվել են ժառանգման իրավունքից:

Հայտնի է,որ ընդհանուր հայր և մայր ունեցող եղբայրներն ու քույրերը համարվում են հարազատ:Մինչդեռ  միայն ընդհանուր հայր ունեցող եղբայրներն ու քույրերը  կոչվում են համահայր,իսկ միայն ընդհանուր մայր ունեցող եղբայրներն ու քույրերը  կոչվում են համամայր:Ինչպես երևում է Քաղ.օր.1217 հոդվածից,քաղաքացու մահվանից հետո ժառանգ կարող են լինելմիայն հարազատ քույր ու եղբայրները,իսկ համամայր և համահայր  քույր ու եղբայրները ժառանգ չեն համարվում:

Երրորդ հերթի ժառանգները համարվում են ժառանգատուի տատը և պապը:Նրանք ժառանգ են համարվում ,եթե չկան առաջին և երկրորդ հերթի ժառանգները,եթե նրանք հրաժարվել են  կամ չեն ընդունել ժառանգությունը: Մոր գծով պապն ու տատը միշտ օրինական ժառանգ են,իսկ հորական պապն ու տատը,եթե հայրությունը իրավաբանորեն ձևակերպված է:

Չորրորդ  հերթի ժառանգ են համարվում ժառանգատուի ծնողների եղբայրներն ու քույրերը:Սա ՀՀ Քաղ. օր.էական նորություններից է:Ինչպես երևում է ընդարձակվել է ըստ պրենքի ժառանգների շրջանակը::Դրա նպատակը այն է,որ քաղաքացու ունեցվածքը նրա մահվանից հետո մնա իր մերձավոր ազգականներին,իսկ վերջիններիս բացակայության դեպքում` այլ ազգականների:

Սակայն ըստ օրենքի ժառանգների թիվը սրանով չի սահմանափակվում: Ըստ օրենքի ժառանգների թվին են պատկանում այն անաշխատունակ անձինք,ովքեր մինչև ժառանգատուր մահը մեկ տարիգտնվել են նրա խնամքի ներքո:Քաղաքացիական օրենսդրության համաձայն անածխատունակ խնամառու համարվում են անչափահասները,18 տարեկանից բարձր սովորողները ,մինչև 23 տարեկանը, 55 տարեկանից մեծ կանայք և 60 տարեկանից մեծ տղամարդիկ,բոլոր խմբերի հաշմանդամները:Նրանք համարվում են ժառանգ`անկախ ժառանգատուի հետ ազգակցական կապից:Հաև չի պահանջվում ,որ անձը անպայման մահացածի հետ համատեղ ապրած լինի:Նա կարող է ապրած լինել այլ բնակարանում,շենքում,բնակավայրում:

Յուրաքանչյուր հերթի շրջանակներում ըստ օրենքի ժառանգները ժառանգման հրավիրվում միաժամանակ,ժառանգությունն էլ նրանց միջև բաժանվում է հավասարաչափ:Նրանք ժառանգման են հրավիրվում քաղաքացիական օրենքով սահմանված հերթականությամբ:

 

 

 

Оставьте комментарий