RSS

Архив рубрики: Վիկտոր Համբարձումյան.Նախագիծ

Նախագծի ամփոփում

Առագադրանք 7

<<Վիկտոր Համբարձումյան>>նախագիծը ինձ հնարավորություն տվեց ավելի լավ ճանաչելու Վ.Համբարձումյանին,իմացա նրա թողած կտակի մասին,որի մասին երբեք չէի լսել:Շատ հետաքրքիր էր իմանալ ,թե երբ և ում  կողմից է գրվել առաջին կտակը:Ինձ հատկապես դուր եկավ  առաջադրանք 6-ը,երբ մենք խրատներ էինք փնտրում,որի ընթացքում ես շատ խելացի ու հետաքրքիր խրատներ գտա համացանցում:Իմ կարծիքով սա շատ հետաքրքիր և ուսուցողական նախագիծ էր: Ես ինձ գնահատում եմ 7-8, որովհետև կատարել եմ բոլոր առաջադրանքները , քայց մի քանի սխալներ էի արել իմ նախագծի մեջ:

 

Բառարանային աշխատանք

Առաջադրանք 5

1.Կտակը քաղաքացու մահվան դեպքում նրան պատկանող գույքի տնօրինման վերաբերյալ նրա կամքի արտահայտության փաստաթուղթն է:

Աղբյուրը`http://iravaban.net/2013/06/09/%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%9E%D5%BD-%D5%BA%D5%A5%D5%BF%D6%84-%D5%A7-%D5%AF%D5%A1%D5%A6%D5%B4%D5%A5%D5%AC-%D5%AF%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A8/

2.Կտակել-կտակ թողնել

Ծերունին իր տունը կտակեց որդուն:

կտակագիր-կտակը ներկայացնող փաստաթուղթ

Նոտարը կնքեց ծերունու կտակագիրը:

կտակագրել-կտակ գրել

Զգալով մոտալուտ մահը`ծերունին կտակագրեց:

կտակագումար-կտակված գումար

Երիտասարդը անխնա վատնեց իր բաժին կտակագումարը:

կտակակալ-կտակն ընդունող անձ

Հիվանդ ծերունին անհամբեր սպասում էր կտակակալին:

կտակատար-այն անձը,որին կտակը գրողը լիազորել է կտակի  իրագործումը

Կտակատարը կանչեց  բոլոր ժառանգորդներին:

կտակապահ-կտակը պահող անձ

Կտակապահը ապահով տեղում պահեց ծերունու կտակը:

կտակառու- կտակը ստացող, ժառանգորդ

Կտակառուների կարծիքով ժառանգությունը անհավասարաչափ էր բաժանված:

կտակարան-Աստծո կտակը պարունակող գիրք,Աստվածաշնչի բաղկացուցիչ    մաս

Ծերունին ամեն գիշեր քնելուց առաջ բացում էր Նոր կտակարանը:

Աղբյուրը`http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=24&query=%D5%AF%D5%BF%D5%A1%D5%AF

3.Իմ կարծիքով աստվածաշնչյան գրքերը կտակարան են կոչվում,քանի որ դա Աստծո կտակն է, խոսքն է ուղղված մարդկանց:

Հին Կտակարան- մինչև Քրիստոսի ծնունդ

Նոր Կտակարան-Քրիստոսի ծնունդից հետո

 

Խրատներ թանգարան կամ հայտնի մարդկանց խրատներից

Առաջադրանք 6

Վատ ընկերը նման է շողքի. արևոտ օրը վազես` չես փախչի, մռայլ օրը փնտրես` չես գտնի:

Աբայ Կունաբաև

Կյանքը ողբերգություն է, երբ տեսնում ես նրան մոտիկից, և կատակերգություն ,երբ նայում ես նրան հեռվից:

Չառլի Չապլին

Խելացիները լի են կասկածներով, իսկ հիմարները` վստահությամբ. ահա թե որն է մարդկության ամենամեծ խնդիրը:

Շ. Բուկովսկի

Իսկապես ծիծաղելու համար դու պետք է վերցնես քո ցավը և խաղաս դրանով:

Չառլի Չապլին

Գլխավորը ճանապարհը չէ, այլ աստիճանները:

Լեոնիդ Ենգիբարյան

Չկա ավելի սարսափելի անապատ, քան կյանքը առանց ընկերների:

Բեկոն

Ավելի խելացի դառնալու միակ միջոցը ավելի խելացի թշնամու դեմ խաղալն է:

Շախմատի հիմունքներ

Երբ ես ծնվեցի, բոլորը ծիծաղում էին, իսկ ես լացում:

Երբ ես մահանամ, բոլորը կլացեն, իսկ ես կծիծաղեմ:

Մհեր Մկրտչյան

Մեծ մարդիկ նման են լուսատուների. իրենք իրենց բոցավառում են, որպիսզի լուսավորեն աշխարհը:

Նապոլեոն Բոնապարտ

Նա, ով կարող է, անում է, նա ով չի կարող սովորեցնում է:

Բ.Շոու

Հենց որ գտա բոլոր պատասխանները, փոխվեցին բոլոր հարցերը:

Պաուլո Կոելիո

Վատատեսը ամեն հնարավորության մեջ դժվարություն է տեսնում, լավատեսը  ամեն դժվարության մեջ`հնարավորություն:

Ուինսթոն Չերչիլ

Մարդիկ ինչքան հաճախ են իրենց խելքը օգտագործում հիմարություններ անելու համար:

Ֆ.Լարոշֆուկո

Որպեսզի  իմանաս ինքդ քեզ, պետք է ճանաչես ուրիշներին:

Բյոռնե

Երկու մարդ կա, որ կարող է քո մասին ճշմարտությունն ասել`ինքնատիրապետություն կորցրած թշնամիդ և քեզ անկեղծորեն սիրող բարեկամը:

Անտիսթենես Աթենացի

Եթե ուզում ես ճանաչել մարդուն, մի լսիր, թե նրա մասին ինչ են ասում մյուսները. Լսիր, թե նա ինչ է ասում մյուսների մասին:

Վուդի Ալլեն

Աղբյուրը՝http://101paster.ru/photo/aforizmner_nkarnerov/7

 

Մարկեսի հրաժեշտի նամակը

Առաջադրանք 4

Image

Հայտնի կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը,հիվանդ լինելով քաղցկեղով և կարծելով, որ մահանում է, հրաժեշտի նամակ է գրում իր ընթերցողներին: <<Եթե Աստված մի պահ մոռանար, որ ես հասարակ լաթե տիկնիկ եմ և տար ինձ ևս մի քիչ կյանք, հավանաբար ես չէի ասի այն ամենը, ինչ մտածում եմ:

  Ես ավելի շատ կմտածեի խոսելուց առաջ:

  Ես քիչ կքնեի և շատ կերազեի` գիտակցելով, որ փակ աչքերով մեր ամեն մի րոպեն` վաթսուն վայրկյան լույսի կորուստ է:

  Ես կչափեի իրերը ոչ թե նրանց արժեքով, այլ նրանց կարևորությամբ:

  Ես կքայլեի, երբ ուրիշները կանգնած են, ես կարթնանայի, երբ ուրիշները քնած են և ես կլսեի, երբ ուրիշները խոսում են:

  Իսկ ինչպե՜ս ես կվայելեի շոկոլադե պաղպաղակը:

  Աստված իմ, եթե ես սիրտ ունենայի, ես կփակեի իմ ողջ ատելությունը սառույցի մեջ և կսպասեի մինչև արևը դուրս գա:

  Աստված իմ, միայն եթե ես մի քիչ կյանք ունենայի…

  Ես բաց չէի թողնի ոչ մի օր, առանց ասելու սիրելի մարդկանց, թե ինչքան եմ ես նրանց սիրում:

  Երեխային ես թևեր կտայի, բայց կթողնեի, որ նա ինքը սովորի թռչել:

  Ես այնքա՜ն շատ բան եմ սովորել ձեզանից, մարդիկ:

  Ես իմացա, որ բոլորն են ուզում ապրել լեռան գագաթին` առանց գիտակցելու, որ իսկական երջանկությունը գտնվում է դեպի վեր բարձրանալու ճանապարհին:

 Ես իմացա, որ մարդն իրավունք ունի վերևից նայել մեկ այլ մարդու, եթե միայն նա ուզում է օգնել նրան կանգնել:

  Ես այնքան շատ բան սովորեցի ձեզանից մարդի՛կ, բայց դրա մի մասը այդպես էլ չեմ կարող օգտագործել, քանի որ լցնելով ճամպրուկը դրանցով, ես պետք է հեռանամ>>:

Աղբյուրը`http://success.am/2011/10/27/%D5%B4%D5%A1%D6%80%D5%AF%D5%A5%D5%BD%D5%AB-%D5%B0%D6%80%D5%A1%D5%AA%D5%A5%D5%B7%D5%BF%D5%AB-%D5%B6%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A8/

 

Երբ է գրվել առաջին կտակը

Первое в мире завещание было написано в Египте. Это сделал сын египетского фараона Хафре, который скончался примерно в 2601 году до нашей эры.

Աշխարհում առաջին կտակը գրվել է Եգիպտոսում: Դա արել է եգիպտական փարավոն Խավրեի տղան, որը մահացել է մոտավորապես մ.թ.ա. 2601թ:

Աղբյուր`http://factopedia.ru/fact/2196

 

Իմ սիրելի երեխաներ

Առաջադրանք 2

Image

Ամեն անգամ,երբ խոսք է բացվում հայրենիքի մասին,իմ սիրտը լցվում է համայնափարփակ սիրով,ու հոգիս պատում է մի անսահման ջերմ զգացում:Ո’չ Վենետիկի սուրբ Մարկոսի հրապարակը,ո’չ Բեռլինի գոթական շենքերը,ո’չ էլ Փարիզի հրաշալիքները չեն կարող փոխարինել  այն  վսեմ ու նվիրական զգացումին,ինչ ես ապրեցի,երբ,աշխարհե-աշխարհ երկար դեգերումներից հետո,ոտք դրի իմ սուրբ  ու աննման հայրենի հողի վրա:Ես նորից լսեցի Ախուրյանի մեղմիկ կարկաչը, ուռիների անուշ սոսափը,հիացա  իմ կարոտած զմրուխտ Ալագյազով ու կապտակոհակ Սևանի ջրերով,Շիրակի դաշտում զգացի նոր կյանքի շունչն ու ավյունը:Հայրենիքը ինձ համար ամենից թանկն է  ու  վսեմ:

Դու’ք էլ,ի’մ սիրելի բալիկներ,սիրեցե’ք մեր հայրենիքը, մեր ժողովրդին:

Երազեցե’ք,խիզախեցե’ք,կառուցեցե’ք նորը, նվիրականը:

Աղբյուրը`Ավ.Իսահակյանի Երկերի ժողովածու

 
Видео

Վիկտոր Համբարձումյան

Առաջադրանք 1

Աղբյուրը` http://www.anunner.com/news/famous-and-unknown-armenians/%D5%8E%D4%BB%D4%BF%D5%8F%D5%88%D5%90_%D5%80%D4%B1%D5%84%D4%B2%D4%B1%D5%90%D5%81%D5%88%D5%92%D5%84%D5%85%D4%B1%D5%86_-_%D4%BF%D5%B5%D5%A1%D5%B6%D6%84%D5%AB_%D6%87_%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BC%D5%B8%D5%BF_%D5%B8%D6%82%D6%80%D5%BE%D5%A1%D5%A3%D5%AB%D5%AE