RSS

Խրատներ թանգարան կամ հայտնի մարդկանց խրատներից

14 Сен

Առաջադրանք 6

Վատ ընկերը նման է շողքի. արևոտ օրը վազես` չես փախչի, մռայլ օրը փնտրես` չես գտնի:

Աբայ Կունաբաև

Կյանքը ողբերգություն է, երբ տեսնում ես նրան մոտիկից, և կատակերգություն ,երբ նայում ես նրան հեռվից:

Չառլի Չապլին

Խելացիները լի են կասկածներով, իսկ հիմարները` վստահությամբ. ահա թե որն է մարդկության ամենամեծ խնդիրը:

Շ. Բուկովսկի

Իսկապես ծիծաղելու համար դու պետք է վերցնես քո ցավը և խաղաս դրանով:

Չառլի Չապլին

Գլխավորը ճանապարհը չէ, այլ աստիճանները:

Լեոնիդ Ենգիբարյան

Չկա ավելի սարսափելի անապատ, քան կյանքը առանց ընկերների:

Բեկոն

Ավելի խելացի դառնալու միակ միջոցը ավելի խելացի թշնամու դեմ խաղալն է:

Շախմատի հիմունքներ

Երբ ես ծնվեցի, բոլորը ծիծաղում էին, իսկ ես լացում:

Երբ ես մահանամ, բոլորը կլացեն, իսկ ես կծիծաղեմ:

Մհեր Մկրտչյան

Մեծ մարդիկ նման են լուսատուների. իրենք իրենց բոցավառում են, որպիսզի լուսավորեն աշխարհը:

Նապոլեոն Բոնապարտ

Նա, ով կարող է, անում է, նա ով չի կարող սովորեցնում է:

Բ.Շոու

Հենց որ գտա բոլոր պատասխանները, փոխվեցին բոլոր հարցերը:

Պաուլո Կոելիո

Վատատեսը ամեն հնարավորության մեջ դժվարություն է տեսնում, լավատեսը  ամեն դժվարության մեջ`հնարավորություն:

Ուինսթոն Չերչիլ

Մարդիկ ինչքան հաճախ են իրենց խելքը օգտագործում հիմարություններ անելու համար:

Ֆ.Լարոշֆուկո

Որպեսզի  իմանաս ինքդ քեզ, պետք է ճանաչես ուրիշներին:

Բյոռնե

Երկու մարդ կա, որ կարող է քո մասին ճշմարտությունն ասել`ինքնատիրապետություն կորցրած թշնամիդ և քեզ անկեղծորեն սիրող բարեկամը:

Անտիսթենես Աթենացի

Եթե ուզում ես ճանաչել մարդուն, մի լսիր, թե նրա մասին ինչ են ասում մյուսները. Լսիր, թե նա ինչ է ասում մյուսների մասին:

Վուդի Ալլեն

Աղբյուրը՝http://101paster.ru/photo/aforizmner_nkarnerov/7

 

Оставьте комментарий