RSS

Архив рубрики: Սասնա ծռեր

Ամփոփում և ինքնագնահատում

Մեր հերթական թեման <<Սասնա Ծռեր>> էպոսն էր: Մեզ ներկայացվեց <<Սասնա Ծռեր>> մեդիափաթեթը, որի օգնությամբ ես ավելի խորը ուսումնասիրեցի էպոսը: Իմացա մեր էպոսի արժեհամակարգի մասին, որ այն չպետք է ուղղակի կարդալ, էպոսը թաքնված գիտելիքների հանրագիտարան է, որտեղ ամեն ինչ իր մեջ ինչ-որ խորհուրդ է պարունակում: Մենք համեմատեցինք էպոսի ժամանակաշրջանի և մեր ժամանակաշրջանի կնոջը: Ես իմացա, որ մեր էպոսի հերոսները հիշատակվել են նաև Աստվածաշնչում, որտեղից գտա այդ հայտվածը, իսկ համացանցից` նաև ձայնագրությունը: <<Սասնա Ծռեր>> էպոսը մի իսկական հարստություն է, որին անդրադարձել են մեր արվեստի բոլոր ճյուղերը` գրականություն, կերպարվեստ, քանդակագործություն, երաժշտություն: Նաև այն ճանաչվել է լավագույնը աշխարհի վիպերգերի միջազգային մրցույթում, քանի որ այն իր մեջ կրում է խաղաղության, ընտանիքի, մեծերին հարգելու գաղափարը: Այս ամենը իմանալուց հետո ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ մեր էպոսը իսկապես ազգային հարստություն է:

Ամփոփելով իմ կատարած աշխատանքը` ես ինձ գնահատում եմ 7-8 միավոր:

 

Սասնա ծռեր հարցաշար

1.1964 թին աշխարհի վիպերգերի միջազգային մրցույթում «Սասնա ծռերը» ճանաչվել է լավագույնը: Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ:

1964 թվականին աշխարհի վիպերգերի միջազգային մրցույթում «Սասնա ծռերը» ճանաչվել է լավագույնը։Իմ կարծիքով դրա պատճառն այն է,որ մեր էպոսը խաղաղության, ընտանիքի, մեծերին հարգելու, ծնող—զավակ հարգանքի գաղափարներն է կրում իր մեջ ։ Մեր էպոսում չկա որեւէ նվաճողական բան, այլ պատերազմի նկատմամբ ատելություն: Եթե մյուս էպոսներում կան նվաճումներ ու պատերազմներ, ապա «Սասնա ծռերում» կարևորվում է հայրենի հողի պաշտպանությունը:

2. Փորձիր պարզել` Կոմիտասի ո՞ր հայտնի ստեղծագործության մշակման հետ է կապվում էպոսը:

Կոմիտասի ստեղծագործությունների շարքում  է դյուցազնա-հերոսական «Սասունցի Դավիթ» օպերան:Որի  ստեղծման  աշխատանքները  կոմպոզիտորին չի վիճակվել  ավարտել։ Պահպանվել են «Սասնա ծռեր» էպոսի հիման վրա նրա գրած երաժշտական հատվածները,որոնցով  սահմանափակվում են մեզ հասած ձեռագիր նյութերը:

3.Հին Կտակարանում կա հիշատակություն մեր էպոսի հերոսների մասին, գտիր հատվածը և ներկայացրու:

Հին կտակարան‎ ,  ‎Դ Թագավորաց‎ , ‎ ԺԹ, էջ 475 <<Եւ եղաւ որ այն գիշերը դուրս եկաւ Տիրոջ հրեշտակը եւ զարկեց Ասորեստանցիների բանակումը հարիւր ութսունեւհինգ հազար. Եւ երբոր առաւօտը վեր կացան, եւ ահա բոլորը մեռած դիակներ էին։ Եւ Ասորեստանի Սենեքերիմ թագաւորը չուեց գնաց դարձեալ, ու նստեց Նինուէ։ Եւ երբոր նա երկրպագում էր իր աստուծուն՝ Նեսրաքի տանը, նորա որդիքը Ադրամելէք եւ Սարասար նորան սրով սպանեցին եւ իրանք փախան Արարատի երկիրը. Եւ նորա որդի Ասորդանը թագաւոր եղաւ նորա տեղ>>:

http://pogarm.org/church/Resource.aspx?id=1890

4.Փորձիր պարզել` էլ ի՞նչ երաժշտական ստեղծագործություններ են գրվել էպոսյան թեմաներով:

Երաժշտարվեստում մեծ ճանաչում են ձեռք բերել գուսան Շահենի «Սասունցի Դավիթ» դյուցազներգությունը, Էդգար Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» բալետ-օպերան, Գևորգ Բուդաղյանի եւ Ալեքսանդր Սպենդիարյանի «Խանդութ» երաժշտական կոմպոզիցիան, Արթուր Շահնազարյանի «Սասունցի Դավիթ» երաժշտական ասքը։

5. Բացի «Սասնա ծռերից» էլ ի՞նչ անուններով է կոչվել մեր էպոսը:

«Սասնա ծռեր»  էպոսը վիպասացների կոչվել է նաև «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», «Դավիթ և Մհեր», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ»:

6. Ո՞ր պատմիչներն են հիշատակել էպոսի մասին:

Էպոսի մասին  հիշատակվել  է Մովսես Խորենացու և Թովմա Արծրունու երկերում:

7. Օտարերկրացիների ինչպիսի՞ հիշատակություններ կան էպոսի մասին:

Դավթի և Խանդութի մասին զրույցների, Սասունում եղած իրեղեն ապացույցների հիշատակություններ կան 16-րդ դարի պորտուգալացի ճանապարհորդներ` Անտոնիո Տենրեյրոյի և Մեստրե Աֆոնսոյի  ուղեգրական նոթերում։ Եվրոպային էպոսը հայտնի է դառձել  հենց  նրանց  շնորհիվ։

8. Ո՞րն է էպոսի վիպասացների բուն հայրենիքը: Հավաքիր տեղեկություններ և ներկայացրու:

Էպոսի վիպասացների բուն հայրենիքը Վանա լճի ավազանն ու նրանից հարավ-արևմուտք և հյուսիս-արևելք ընկած գավառներն են` Սասուն, Մուշ, Բաղեշ, Մոկք, Շատախ, Վան, Հայոց ձոր, Խլաթ, Արճեշ, Մանազկերտ, Ալաշկերտ, Բայազետ: XIX-XX դդ. գավառներից պանդխտած և գաղթած սերունդների միջոցով «Սասնա ծռերն» անցել է Արևելյան Հայաստան, պարսկահայերի մեջ և Թիֆլիս:

9. Ովքե՞ր են էպոսի գրական լավագույն մշակումների հեղինակները: Ներկայացրու հատվածներ:

«Սասնա ծռերի» գրական մշակումները սկսվել են դեռևս 1890-ական թվականներից, սակայն Դավթի ճյուղի լավագույն մշակումը համարվում է Հովհաննես Թումանյանինը  <<Սասունցի Դավիթ>>: Դավթի ճյուղը մշակել է նաև Եղիշե Չարենցը <<Սասունցի Դավիթը>>:Փոքր Մհերի ճյուղը բանասետեղծական մշակման են ենթարկել ռուս բանաստեղծ Ա. Կուլեբյակինը <<Մհերի դուռ>>  և Ավ. Իսահակյանը <<Սասման Մհեր>>: Իսկ Նաիրի Զարյանը առաջինն է,ով վեպը իր բոլոր  չորս ճյուղերով  գրել է արձակով` <<Սասնա Դավիթը>>:

Հովհաննես Թումանյան «Սասունցի Դավիթ»

Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն.
Իշխում էր ահեղ, ու նըրա օրով
Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։
Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու
Թնդում էր նրա հռչակն ահարկու,
Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր.
Հազար բերան էր — մի Առյուծ-Մհեր։

Ավետիք Իսահակյան «Սասնա Մհերը»

Երկիրն էլ  չէր ուզի տանի Մհերին,

Արեգակն էլ `աչքի նման մեռելին

Պաղ կընայեր ու լույս չէր տա Մհերին:

Ձիու ոտքը ծունկն ի վեր

Հողերու մեջ կըմխրճվեր.

Ուժով –զոռով գնաց Մհեր,

Եկավ,հասավ Վանա ծովուն:

Ագռավու Քար բացվեց մեկեն,

Առավ –կալավ մեջ իր ծոցին

Մհերն ու Ձին:

Ագռավու Քար գոցվեց նորեն

Նըրա վըրեն:

Եղիշե Չարենց <<Սասունցի Դավիթ>>

Մհերը՝ զարմով արևազուն՝

Քառասուն տարի իշխեց Սասուն,

Իբրև արդ արդար և դյուցազուն։

Նա պատերազմներ մղեց բազում

Թշնամիների հանդեպ հզոր,

Որ խուժում էին անբավ ուժով

Տիրելու բարձրիկ երկրին Սասուն,

Բայց մարտերում այդ հզորազոր

Հաղթում է նա միշտ իր սրով սուր։

Նաիրի Զարյան<<Սասնա Դավիթը>>

Մհերը վեր կացավ,հեծավ Քուռկիկ Ջալալին,ծանր-ծանր քշում էր դեպի Ոստանա Կապան:Հողը թուլացել էր,չէր դիմանում էնոր ծանրության տակ:Ձիու ոտները թաղվում էին հողի մեջ:Մհերն ասաց.

-Հայ-Հա~յ,հողը ծերացել է:Քշեց,քշեց հասավ Տոսպա,էն որ ասում են Վան:Էնտեղ էր Ագռավաքար…

10.Ովքե՞ր են գրի առել պատումը,  ովքե՞ր են եղել ասացողները:  Տեղեկություններ ներկայացրու նրանց մասին:

Սասնա ծռերը» հայտնաբերել և ամբողջությամբ գրառել է Գարեգին Սրվանձտյանը 1873-ին, Մշո Առնիստ գյուղում, երեսփոխան Կրպոյից և հրատարակել Կոստանդնապոլսում «Գրոց ու բրոց և Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» ։ Երկրորդ տարբերակը 1886-ին Էջմիածնում գրի է առել Մանուկ Աբեղյանը՝ Նախո քեռի Մոկացուց և հրատարակել Շուշիում«Դավիթ և Մհեր» ։Նորանոր տարբերակներ են գրառել Գ.Հովսեփյանը, Խ.Դադյանը, Ս.Հայկունին, Ա.Աբեղյանը, Ե. Լալայանը, Կ.Մելիք–Օհանջանյանը, Ա.Ղանալանյանը և ուրիշներ։ 1938-1939 թթ. «Սասնա ծռերի» 1000-ամյա հոբելյանի առթիվ մինչ այդ գրառված 60-ից ավելի պատումների հիման վրա, Մ.Աբեղյանի, Գ.Աբովի, Ա.Ղանալանյանի խմբագրությամբ հյուսվել-կազմվել է մեկ միասնական համահավաք բնագիր «Սասունցի Դավիթ» ։ Վեպի մեկ այլ համահավաք բնագիր է կազմել Տ.Չիթունին Փարիզում «Սասունական»:

 
3 комментария

Опубликовал на 30 ноября, 2013 в Սասնա ծռեր, Գրականություն, Uncategorized

 

Կնոջ դերը էպոսում

Գենդերային հավասարություն  նշանակում  է իրավահավասարություն կնոջ և տղամարդու միջև տարբեր բնագավառներում`սոցիալ-տնտեսական և մշակութային, քաղաքական և քաղաքացիական ոլորտներում։ Մեր Էպոսի բոլոր ճյուղերում կանայք ուղեկցում են գլխավոր հերոսն տղամարդկանց, երբեք երկրորդական դերում հանդես չեն գալիս: Նրանք ըմբոստ են, խիզախ, անձնազոհ: էպոսը սկսում է կնոջից` Ծովինարից, նրան հաջորդում են Դեղձուն Ծամը` Սանասարի կինը, Արմաղանը`Մհերի կինը, Խանդութը Դավթի կինը, և Գոհարը` Փոքր Մհերի կինը: Նրանք բոլորն էլ հերոս էին և ոչնչով չէին զիջում իրենց ամուսնիներին, իրավահավասար էին նրանց: Դա հակասում է մեր ավանդական, հայկական, նահապետական մտածելակերպին, որտեղ կինը միշտ երկրորդական տեղ է ունեցել, միշտ ստվերում է եղել: Ճիշտ է մեր ընտանիքներում մայրը միշտ էլ սրբություն է եղել, սակայն հայկական ընտանիքներում երբեք մայր իշխանություն չի եղել: Իսկ էպոսում կինը, մայրը սրբացված են, նա համարվում է սերունդի շարունակողը:

 
1 комментарий

Опубликовал на 27 ноября, 2013 в Սասնա ծռեր, Գրականություն, Uncategorized

 

Սասնա ծռեր էպոսը

«Սասնա ծռերը» հայ ազգային էպոսն է, ստեղծվել է միջնադարում՝ արաբական արշավանքների ժամանակ: «Սասնա ծռերը» հայտնաբերել և ամբողջությամբ գրառել է Գարեգին Սրվանձտյանը, 1873-ին: Էպոսի գաղափարը հայ ժողովրդի հերոսական պայքարն է թշնամիների դեմ:«Սասնա ծռերը» բաղկացած է  4 ճյուղից, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է հերոսների  անունով՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ» և «Փոքր Մհեր»:«Սասնա ծռերի» ամենաբնորոշ գիծը հայ դյուցազունների անպարտելիությունն է: Իր սիրելի հերոսներին ժողովուրդն անվանել է «ծռեր», այսինքն՝ խենթ քաջեր: Նրանք աչքի են ընկնում գեղեցկությամբ, դյուցազնական ուժով ու զորությամբ, որը ստանում են մայր բնությունից, հայրենի հողից ու ջրից: Սասնա հերոսները որքան էլ ատում են բռնությունն ու ստրկությունը, կռվում թշնամիների դեմ, բայց ամենևին դաժան ու անհոգի չեն:Նրանք կռվում են միայն իրենց հայրենի հողը պաշտպանելու համար,երբեք իրենք չեն հարձակվում ուրիշի վրա:Էպոսը իր մեջ կրում է խաղաղության,ընտանիքի,մեծին հարգելու գաղափարը:Որի համար 1964թ. Էպոսը  վիպերգերի միջազգային մրցույթում ճանաչվել է լավագույնը: Էպոսի ամբողջական, մշակված տարբերակը 1939թ. թարգմանվել է ռուսերեն, թարգմանվել է նաև ֆրանսերեն, չինարեն, անգլերեն, գերմաներեն, վրացերեն, ադրբեջաներեն և այլ լեզուներով:

 

Սասնա ծռեր էպոսի արժեհամակարգը

<<Սասնա ծռեր>>էպոսի արժեհամակարգի մասին բանավիճում են հայագետ Արծրունի Հովհաննիսյանը և հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը: Լսելով նրանց` ես ստացա հետևյալ հարցերի պատասխանները`

Ինչու են Սանասարը և Բաղդասարը մերժում Գագիկ թագավորի ժառանգությունը

Ժառանգությունից հրաժարվելու մեջ ինքնահաստատվելու գաղափարն էր:Նրանք դժվարությունների,արկածների գնով պետք է  կառուցեին իրենց տունը: Եվ ինքնահաստատվելու այդ խնդիրը հենց լուծվում է տուն կառուցելով:

Ինչ է նշանակում Սասուն,ինչու հենց ծերունուն խնդրեցին անուն դնել իրենց ամրոցին

Կան մի քանի բացատրություններ:Սան-սուն, սան նշանակում էր սուրբ,իսկ սուն`սյուն: Նաև պետք է հիշել ,որ հայերը միշտ էլ  իրենց կառուցած բերդեն ու քաղաքներն կոչում էին իրենց անուններով:Իսկ Սասունը կառուցել էր Սանասարը և կոչել իր անունով:Նաև ծերունու ասածը,որը տեսնելով բերդը  բացականչում է<<ցասում, մեծ-մեծ,սասուն քարեր>>:Ծերունուն դիմելու մեջ կար իմաստության խորհուրդ,քանի որ նա սովորական չիբուխ ծխող ծերունի չէր,այլ իմաստուն ծերունի,որին դիմում է հսկա Սանասարը և դնում է ուսերին ու պտտվոմ բերդի շուրջը:Իմաստությունը ուսերին դնելով Սանասարը ասես ավելի է իմաստանում: Սա էլ վկայում է իմաստության խնդրի մասին:Քանի որ  հսկան առանց իմաստության ոչինչ է:

Ինչու ծովի հատակից ստացավ Սանասարը  իր զենքն ու զրահը: Ինչ խորհրդի կրող էին Քուռկիկ Ջալալին, Թուր Կեծակին եւ Խաչ Պատերազմին

Քանի որ էպոսի  հերոսները ջրածին էին,ապա այդ ամենը գտնում է ծովի միջից:Իր բերդը կառուցելուց հետո Սանասարը  պետք է պաշտպանի իր ստեղծածը,իսկ դրա համար նա պետք է Աստծուց զորություն ստանա:Քուռկիկ Ջալալին հասարակ ձի չէր, նա աստվածություն էր, Սանասարը պետք է արժանի լիներ նրան հեծնելու համար:Իսկ Թուր կեծակին նա ստանում է,որ պաշտպանի իր հայրենիքը,քանի որ բոլոր սրբերն էլ մի գերբնական,հրեղեն թուր ու ձի ունեն:Խաչի պաշտամունքը Հայաստանում եղել է դեռ քրիստոնեությունից առաջ,որը կրում էին աջ բազուկին:Ստանալով այդ ամենը Սանասարը ասես ավելի է զորեղանում և հզորանում:Այս ամենը վկայում է էպոսի քրիստոնեական արժեհամակարգի մասին:

Էպոսը թաքնագիտական գիտելիքի հանրագիտարա՞ն է, թէ բաց, ընթեռնելի տեքստ

Դա կախված է նրանից ,թե ընթերցողը ինչպես է այն ընթերցում:Ուղղակի որպես տեքստ ընթերցում է,թե  էպոսի մեջ փնտրում գտնում է  թաքնված գիտելիքներ,խորհուրդներ:

 
1 комментарий

Опубликовал на 24 ноября, 2013 в Սասնա ծռեր, Գրականություն, Uncategorized