RSS

Սասնա ծռեր էպոսը

26 Ноя

«Սասնա ծռերը» հայ ազգային էպոսն է, ստեղծվել է միջնադարում՝ արաբական արշավանքների ժամանակ: «Սասնա ծռերը» հայտնաբերել և ամբողջությամբ գրառել է Գարեգին Սրվանձտյանը, 1873-ին: Էպոսի գաղափարը հայ ժողովրդի հերոսական պայքարն է թշնամիների դեմ:«Սասնա ծռերը» բաղկացած է  4 ճյուղից, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է հերոսների  անունով՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ» և «Փոքր Մհեր»:«Սասնա ծռերի» ամենաբնորոշ գիծը հայ դյուցազունների անպարտելիությունն է: Իր սիրելի հերոսներին ժողովուրդն անվանել է «ծռեր», այսինքն՝ խենթ քաջեր: Նրանք աչքի են ընկնում գեղեցկությամբ, դյուցազնական ուժով ու զորությամբ, որը ստանում են մայր բնությունից, հայրենի հողից ու ջրից: Սասնա հերոսները որքան էլ ատում են բռնությունն ու ստրկությունը, կռվում թշնամիների դեմ, բայց ամենևին դաժան ու անհոգի չեն:Նրանք կռվում են միայն իրենց հայրենի հողը պաշտպանելու համար,երբեք իրենք չեն հարձակվում ուրիշի վրա:Էպոսը իր մեջ կրում է խաղաղության,ընտանիքի,մեծին հարգելու գաղափարը:Որի համար 1964թ. Էպոսը  վիպերգերի միջազգային մրցույթում ճանաչվել է լավագույնը: Էպոսի ամբողջական, մշակված տարբերակը 1939թ. թարգմանվել է ռուսերեն, թարգմանվել է նաև ֆրանսերեն, չինարեն, անգլերեն, գերմաներեն, վրացերեն, ադրբեջաներեն և այլ լեզուներով:

 

Оставьте комментарий