RSS

Архив рубрики: Կենսաբանություն

Միմիկրիա

Միմիկրիա   ( անգլերեն mimicry, նմանվող  ) կենդանիների պաշտպանական գունավորման և ձևի տեսակներից մեկը, որի դեպքում  կենդանին նմանվում է շրջապատող  միջավայրի առարկաներին, բույսերին, ինչպես նաև  գիշատիչների կողմից ոչ ուտելի  կամ դրանցից պաշտպանված կենդանիներին: Առաջացել է էվոլուցիայի  ընթացքում, բնական ընտրությամբ, որպես գոյության  պայքարի միջոց: Հայտնի են դեպքեր, երբ կենդանի օրգանիզմները էվոլյուցիայի արդյունքում իրենց գունավորումով և ձևով նմանվում են այն առանձին առարկաներին, որոնց մեջ իրենք ապրում են։ Այդպիսի օրինակները շատ են հատկապես միջատների միջավայրում:Շատ թիթեռներ, ուղղաթևեր, ունեն թարմ կամ  չոր տերևների գույներ,  ուրվագծեր և նույնիսկ ջղավորություն : Բազմաթիվ աղոթարարներ նմանվում են բույսերի  ընձյուղների, իսկ մի քանիսը` ծաղիկների :Խոլորձի աղոթարար միջատը, որն իր անվանումն ստացել է ծաղկին անչափ նման լինելու համար, շփոթեցնում է իր զոհերին, այդ թվում՝ գիշատիչներին՝ հիանալիորեն ընդօրինակելով ծաղկի տեսքը:

Կենդանիների որոշ տեսակներ նման են կոտրված  ճյուղերի, քարաքոսերի : Որոշ չոր տերևների նման թիթեռներ շրջանաձև շարժումներ են կատարում  և  հիշեցնում թափվող տերևների : Տերևներին նմանվող շատ միջատներ ակտիվ են օրվա ամենաշոգ ժամին, երբ  նրանց համար վտանգավոր թռչունները քիչ են թռչում և հակառակը, անշարժ են առավոտյան և երեկոյան, երբ թռչունները ավելի ակտիվ են:

images

220px-Ctenomorpha_chronus02

5-76

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բույսերի միմիկրիան ծառայում է օգտակար կենդանիներին գրավելու և վնասակարներին վանելու համար: Հաճախ դա վերաբերվում է առանձին օրգանների և ոչ թե ամբողջ օրգանիզմին, ինչպես հատուկ է կենդանիներին: Այսպես, նեկտարազուրկ շատ ծաղիկներ նամն են մեղրատուներին, գրավում են միջատներին և ապահովում փոշոտումը: Միջատակեր բույսերի որսացող օրգանները հաճախ հիշեցնում են այլ բույսերի վառ ծաղիկների և դրանով հրապուրում միջատներին: Առանձին բույսեր իրենց փոշոտող միջատներին հրապարակող կամ խոտակեր կենդանիներին վանող հոտեր են արձակում:

Տեսքի միմիկրիայի ձևերից մեկն այն է, երբ անվնաս տեսակը պաշտպանության համար ձեռք է բերում մի այլ տեսակի գունավորումը կամ արտաքին տեսքը և դրանով մոլորեցնում է իր թշնամիներին։ Բացի տեսքից, այդպիսի միմիկրիայի դեպքում հնարավոր է նաև այլ հատկանիշների ընդօրինակումը՝ ձայներ, հոտեր և այլն։
Այս տեսակ միմիկրիայի վառ օրինակ է, երբ Մեքսիկայում տարածված Lampropeltis triangulum annulata անվնաս օձը էվոլյուցիայի ընթացքում ընդունել է թունավոր կորալային Micrurus tener-ի խայտաբղետ գունավորումը և դրանով մոլորեցնում է իր թշնամիներին։

Micrurus_tener Lampropeltis_triangulum_annulata

 

 

 

 

 

Micrurus tener

 

 

 

 

 

Lampropeltis triangulum annulata

 
Оставить комментарий

Опубликовал на 25 февраля, 2014 в Կենսաբանություն, Uncategorized

 
Видео

Ծխելու վնասները

Ծխելու դեմ պայքարի արշավի շրջանակում թողարկված այս սոցիալական հոլովակը ցույց է տալիս մարդու առողջությանը հասցված վնասը հենց վառված սիգարետի վրա: Ամեն անգամ բերանից հեռացնելուց հետո սիգարետի վրա տեղի է ունենում ուռուցքի զարգացման գործընթաց: Այդ կերպ հեղինակները ցույց են տվել այն անմիջական վնասը, որը հասցնում է ծխախոտը մարդու օրգանիզմին:Հոլովակը կոչ է անում վերջ դնել վնասակար սովորությանը, որն առաջացնում է քաղցկեղածին մուտացիաներ:

Վերջին տարիներին նկատվում է թոքի քաղցկեղով հիվանդացության աճ։ Չարորակ ուռուցքներով հիվանդության կառուցվածքում թոքի քաղցկեղը ներկայումս չորրորդից տեղափոխվել է երկրորդ տեղը։ Դա պայմանավորված է մի շարք գործոններով։ Դրանցից հիմնականը ծխելն է: Որքան երկարատև ու ինտենսիվ է ծխում մարդը, այնքան ավելի մեծ հավանականություն ունի թոքի քաղցկեղով հիվանդանալու։ Հայտնի է, որ բնակչության այն խմբերը, որոնց մոտ կրոնն արգելում է ծխելը, թոքի քաղցկեղ գրեթե չի հանդիպում։ Թեև ծխողները չեն ցանկանում հրաժարվել այդ վնասակար սովորությունից, այնուամենայնիվ, պետք է միշտ հիշեն, որ բացի իրենց առողջությունից, վտանգում են նաև շրջապատի մարդկանց առողջությունը: Ծխախոտի ծուխը չափազանց վատ է ազդում նաև ատամների, շրթունքների և բերանի խոռոչի լորձաթաղանթի վրա: Ծխողների բերանում չորության զգացողություն է առաջանում: Բանն այն է, որ ծխողների բերանում քիչ քանակությամբ թուք է արտադրվում, այդ պատճառով նրանք չորություն են զգում և սկսում են լիզել շրթունքները` զրկելով դրանք ջրա-յուղային թաղանթից: Դրա հետևանքով սկսում է բորբոքվել շրթունքի կարմիր եզրագիծը: Հայտնի է, որ ծխողի ատամները դեղնավուն երանգ ունեն, դա հիմնականում ծխելու հետևանք է: Ծուխը նպաստում է ատամնափառի առաջացմանը, որը և մանրէների զարգացման միջավայր է դառնում: Ծխողների ատամները ոչ միայն գեղեցիկ չեն, այլև անառողջ են: Չէ՞ որ ծխող մարդու բերանում մի ամբողջ քիմիական վնասակար արտադրություն է աշխատում: Չծխող մարդը կարող է բերանի տհաճ հոտից ճանաչել ծխողին: Հոտն այնքան մնայուն է, որ նույնիսկ տարբեր տեսակի հնարքները չեն կարող չոչնչացնել ծխախոտի հոտը:

Աղբյուրը`
http://www.hayatsk.am/1245.html
http://blognews.am/arm/news/34069/tskhelu-vnasnery.html
Այսօր Հայաստանում ծխում են ամեն քայլափոխի, ծխում են երիտասարդները, մեծերը, պատանիները, կանայք, դպրոցականները` համարյա 10 տարեկանից:Իմ կարծիքով ծխախոտը թույն է, որի մեջ մտնում են ացետոն, մեթան, տոլուոլ, ամմիակ, քիմիական այլ միացություններ: Եվ որքան դրամներ են վատնում մարդիկ այդպիսի թույն պատվիրելու համար` վտանգելով իրենց առողջությունը:Իսկ հետո կրկնակի և նույնիսկ եռակի անգամ էլ վճարեն ,չեն կարող վերականգնել իրենց առողջությունը

 
Оставить комментарий

Опубликовал на 28 октября, 2013 в Կենսաբանություն, Uncategorized