RSS

Ղազարոս Աղայան

02 Апр

Image

Առաջադրանք 1 

Մեր «ուսուցիչների ուսուցիչ» Ղազարոս Աղայանն է: Նա, հայ դպրոցն ու մանկավարժությունը մի միասնություն են և մեկն առանց մյուսի անհնար է պատկերել։ Ինքնուրույն փորձիր տեղեկություններ հավաքել Աղայանի, նրա մանկավարժական գործունեության մասին:

 Ղազարոս Աղայան  հայ գրող, մանկավարժ, հրապարակախոս:Ծնվել է ապրիլի 4–ին, Բոլնիս–Խաչեն (այժմ՝ Վրաստանում) հայաբնակ գյուղում։ Աղայանը սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա մեկ տարի սովորել է  Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, այնուհետև զբաղվել է ինքնակրթությամբ: Դասավանդել է Ախալցխայի, Ալեքսանդրապոլի, Երևանի, Շուշիի դպրոցներում: 1869–70 թթ-ին խմբագրել է «Արարատ» ամսագիրը: Ձերբակալվել է ազգայնականության մեղադրանքով և մինչև կյանքի վերջը եղել ցարական ժանդարմերիայի հսկողության տակ: Աղայանը 1900-ական թվականներին Թիֆլիսում Հովհաննես Թումանյանի ստեղծած «Վերնատուն» գրական խմբակի եռանդուն անդամներից էր, նրա նահապետը: Աղայանը գրել է բանաստեղծություններ, հեքիաթներ, վիպակներ:Ղ. Աղայանը և հայ դպրոցն ու մանկավարժությունը մի միասնություն են և մեկն առանց մյուսի անհնար է պատկերել։Աղայանը I–IV դասարանների համար կազմել է «Ուսումն մայրենի լեզվի» դասագրքերը. նրա կազմած այբբենարանով շուրջ 40 տարի դասավանդել են հայկական դպրոցներում: Նրա մանկավարժական համակարգի նպատակն էր զարգացնել «ուժեղ, խելոք, առաքինի» քաղաքացիներ։ Նա առաջնությունը տալիս էր մայրենի լեզվի ուսուցմանը, բարոյական և գեղագիտական դաստիարակությանը, դեմ էր մարմնական պատիժներին, կողմնակից էր երկսեռ ուսուցմանը։ Աղայանը ողջ կյանքը նվիրել է մատաղ սերունդների դաստիարակության, ժողովրդին լուսավորելու գործին։Նա իր մտածումներին շունչ է հաղորդել, կիրառել կյանքում, դպրոցում, սերտորեն այն կապելով ուսուցման գործընթացի հետ: Աղայանի հիմնական թեզն էր երեխաներին պատրաստել կյանքի համար, ապահովել նրանց համակողմանի-ներդաշնակ դաստիարակությունը և զարգացումը՝ մտավորի, բարոյականի, գեղագիտականի, ֆիզիկականի, աշխատանքայինի միասնականությամբ։Աղայանը քննադատում էր գործող դպրոցը. «Հայոց դպրոցներում գիտություն չէր ավանդվում, այլ միայն կրոն և հայոց լեզու» կյանքից հեռացած կրթություն, «դպրոցում լսվածը հերքվում էր կյանքի մեջ», պետք էր վերակառուցել դպրոցը, մերձեցնել կյանքին, պատանեկությանը պատրաստել վաղվա թոհուբոհի մեջ գտնելու իր տեղը, դեմ չլինելով օտար դրականը վերցնելուն, միաժամանակ մերժում էր կուրորեն ընդօրինակելը։Աղայանը կարևորել է աշխատանքային ու ֆիզիկական դաստիարակության կարևորության դերը։Մեծ թերություն էր համարում, որ դպրոցում համարյա թե տեղ չուներ ֆիզիկական դաստիարակությունը, առանց որի դաստիարակության մյուս կողմերը թերի են։Աղայանը ուսուցչական բացառիկ ընդունակություններ ուներ`մանկավարժական վարպետություն,դասավանդման կատարելիություն,անսահման սեր երեխաների նկատմամբ։

Առաջադրանք 2

Կարդալով Աղայանի մանկավարժական գործունեության մասին,ես մեր դպրոցի,մանկավարժական ծրագրերի հետ ընդհանուր շատ գծեր գտա: Նշեմ մի քանիսը`

1.Աղայանը  առաջնությունը տալիս էր մայրենի լեզվի ուսուցմանը, բարոյական և գեղագիտական դաստիարակությանը, դեմ էր մարմնական պատիժներին:

2.Աղայանի հիմնական թեզն էր երեխաներին պատրաստել կյանքի համար, ապահովել նրանց համակողմանի-ներդաշնակ դաստիարակությունը և զարգացումը՝մտավորի, բարոյականի, գեղագիտականի, ֆիզիկականի, աշխատանքայինի միասնականությամբ:

3.Նրա կարծիքով պետք էր դպրոց մտցնել ռեալական-բնագիտական առարկաներ, ճշգրիտ գիտելիքներ, դասավանդմանը գործնական բնույթ տալ, կապել կյանքի հետ։

4.Նա գտնում էր, որ ուսումնական գործընթացը պետք է լինի համակարգված ու հաջորդական, սովորողների ակտիվությամբ ու ինքնուրույնությամբ, մատչելի, զննական, յուրացումը հաստատուն, գիտակցված, տրամաբանական։

5.Մեթոդների ընտրության հարցում ընդունելի է համարում ամեն մի նպատակահարմար, երբեմն մերժելի թվացող միջոց, հնարք, եղանակ, միայն թե չաղճատվի դասի բովանդակությունը, չմթագնի նպատակը։

6.Աղայանը կարևորել է աշխատանքային դաստիարակության դերը, ֆիզիկականը և մտավորը պետք է հաջորդեն միմյանց, արհեստը ընդհանուր զարգացման վրա բարերար ազդեցություն ունի,աշխատանքը կյանքի հիմքն է, առանց դրա չի կարող լինել ոչ մի դաստիարակություն:

7.Աղայանը նույն խորաթափանցությամբ կարևորել  է նաև ֆիզիկական դաստիարակության դերը։ Առողջ սերունդներ ունենալու նախապայմանը «մարմնավարժությունն» է :Իսկ դրա գրավականներն են՝զբոսանքներ, շրջագայություններ, ֆիզիկական աշխատանք, մարզում, վարժություններ, խաղեր:Իր անձնական կյանքում Աղայանը լայնորեն օգտագործել է աշխատանքային ու ֆիզիկական դաստիարակության միջոցները և օրինակ ծառայել շրջապատի համար։

Առաջադրանք 3

Աղայան գրողի վրա, նրա որպես անհատ ձևավորման վրա մեծ ազդեցություն է գործել հայրենի գյուղը, հայրենի բնությունը: Իր մտածողությամբ, տաղանդով նա շատ բարձր էր շրջապատից, համարձակ: Նրան կոչել են ազգի փարոս հայ Անդերսեն, Սողոմոն իմաստուն: Նա միշտ բողոքել ու մաքառել է հայ դպրոցի ինքնատիպության համար: Աղայանի կարծիքով ամեն ազգ պետք է սեղծի իր մանկավարժությունը, իր տեսակին, իր ազգին հարմար դպրոցը: Եվ արեց ամենինչ այդ ամենին հասնելու համար: Նա դարձավ ուղեցույց որին հետևեց հայ դպրոցը: Աղայանը ներկայացել է որպես վիպերգող, հրապարակախոս, մանկավարժ, դասավանդող, դասագրքեր կազմող, մանկագիր, թարգմանիչ: Նա իր շիտակությամբ ամենքի հետ էր և ամենուր նրա զենքը իր շիտակությունն էր: Միշտ պետք է կարդալ Աղայան:

Առաջադրանք 4

Ղազարոս Աղայանի «Վաճառականի խիղճը»

Ինչ է խիղճը:Իմ կարծիքով խիղճն է մեզ ստիպում մտածել մեր կատարած գործողությունների համար, ստիպում է կասկածել, վշտանալ,նույնիսկ թույլ չի տալիս քնել գիշերները:Կարծում եմ խիղճը մարդու ներքին դատավորն է,շատ խիստ,արդար դատավորը,որին չի կարելի խաբել:Հենց խիղճը թույլ չի տալիս մարդուն կատարել սխալ քայլեր:Երևի խիղճը հենց այն լուսավոր և դրականն է ,որը գտնվում է յուրաքանչյուր մարդու հոգում:Երբ մարդ լսում է խղճի ձայնը, նա կգնա ճիշտ ճանապարհով,չի կատարի այնպիսի բաներ,որ հետո իրեն վատ զգա,խղճի խայթ զգա: Իսկ երբ մարդ խիղճ չունի, նա ասես մեռած լինի, որովհետև չունի ոչ մի զգացմունք, շատ անտարբեր է շրջապատի նկատմամբ: 

Առաջադրանք 5

 «Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները» 

Հնարավորինս մանրամասն ներկայացրեք խնդրեմ ձեր աշխարհի մութ ու լույս կողմերը:

Իմ աշխարհի լուսավոր կողմը իմ հարազատներն են,ծնողները,այն մարդիկ ,որոնց ես սիրում եմ,իմ ընկերները,դպրոցը,որտեղ ես անցկացնում եմ իմ օրվա մեծ մասը,իմ հաջողությունները ,ձեռքբերումները:Այս բոլորի շնորհիվ  իմ կյանքը շատ լուսավոր է:Սակայն այդ լուսավորի  կողքին կա նաև մութ ու խավար:Այն հայտնվում է,երբ ես ինչ-որ բանում անհաջողություն եմ ունենում,տխրում եմ,ընկճվում:Բայց իմ կարծիքով մարդուն այդ մութն ու խավարն էլ է պետք,որպեսզի գնահատի լուսավորը, դրականը:

Ի՞նչ եք կարծում, մարդիկ ի՞նչ պետք է  անեն, որպեսզի այդ սանդուղքն առաջվա նման կարողանան տեսնել:

Կարծում եմ այդ սանդուղքը միշտ եղել է ու կլինի բարի,արդար մարդկանց համար,իսկ մեղավորները,չարերը երբեք էլ այն չեն տենի:Եթե ուզում ես տեսնել այդ սանդուղքը,ապա ապրիր մաքուր ու արդար,խիղճդ մաքուր,հարգիր ու սիրիր կողքինիդ:

Առաջադրանք 6

Աղայանի «Երկու խոշոր չարիք»  հոդվածը 

Ի՞նչ երկու խոշոր չարիքի մասին է խոսքը

Աղայանի «Երկու խոշոր չարիք»  հոդվածում խոսվում է  երկու խոշոր չարիքի`մտավոր հոգնածության և ներվոտության մասին:Դրանք այնքան են զարգացել, որ արդեն իրենցից մեծ վտանգ են ներկայացնում:  Աղայանը այդ ամենը չարիք էր համարում, քանի որ գնալով սերունդը ավելի նյարդային և մտավոր հոգնած է դառնում:

Որո՞նք են այդ չարիքների առաջացման պատճառները

Այդ ամենի պատճառները շատ են`պատմական իրադարձությունները, գիտատեխնիկական առաջընթացը,կենցաղի փոփոխությունները, ժամանակակից դպրոցը և անուշադրության մատնված,որակազրկված կրթությունը:

Ինքը` Աղայանը, ի՞նչ զորեղ դարմաններ է առաջարկում այդ երկու խոշոր չարիքների հաղթահարման համար

Ըստ Աղայանի այս ամենը հաղթահարելու համար պետք է սկսել դպրոցից,կրթությունից,մշակել նոր սկզբունքներով,թարմ մտքերով,արդիական  մանկավարժություն:

Առաջադրանք 7

Մեր հերթական նախագիծը նվիրված էր Ղազարոս Աղայանին:Այն ինձ հնարավորություն տվեց  նոր տեղեկություններ իմանալ Աղայանի մասին,ավելի լավ ճանաչեցի հայ մեծանուն գրողին,իմացա որ նա  նաև եղել է մեծ ուսուցիչ և մանկավարժ:Ըստ նախագծի պահանջների ես համացանցից գտել եմ Աղայանին նվիրված նյութեր,հրապարակումներ, ուսումնասիրել Աղայանի կյանքը, մանկավարժական գործունեությունը`համեմատելով նրա դրույթները  մեր կրթահամալիրում իրականացվող ծրագրերի  հետ (առաջադրանք 1,2):Նաև կարդացել եմ  «Վաճառականի խիղճը» , «Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները» հեքիաթները,  «Երկու խոշոր չարիք»  հոդվածը ,ապա դասարանում վերլուծել և քննարկել ենք,գրել եմ իմ եզրակացությունները(առաջադրանք 4,5,6):Դիտել եմ նաև Ղազարոս Աղայանի մասին պատմող ֆիլմը, որը հետո գրավոր շարադրել եմ (առաջադրանք 3):Իմ կարծիքվ այս նախագիծը ավելի ստեղծագործական էր,պարունակում էր ստեղծագործական առաջադրանքներ (առաջադրանք 4,5 ):Նախագծի կատարման ընթացքում օգտվել եմ հետևյալ աղբյուրներից` Վիքիպեդիա,  Հայկական Հանրագիտարան, Լիբերալ բլոգ: Ամփոփելով կատարածս աշխատանքը`ես ինձ կգնահատեմ 7-8 միավոր,քանի որ կատարել եմ բոլոր առաջադրանքները,որոնք,կարծում եմ, բավարարում են նախագծային  աշխատանքին ներկայացվող պահանջներին,տեղադրել իմ բլոգում,որոնցից մեկը տեղադրվել է MSKH.am-ում:

 
Оставить комментарий

Опубликовал на 2 апреля, 2014 в Գրականություն, Uncategorized

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

 
%d такие блоггеры, как: